Ծխախոտի մաքսանենգությանը Հրաչյա Հակոբյանի մասնակցության մասին հրապարակումներն ուղարկվել են Քրեական ոստիկանություն
Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՌԴ իրավապահները Երեւանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը սակայն, շտապեց հերքել այս տեղեկատվությունը:
«INFOPORT»-ի տվյալներով՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում: Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ: Նա երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել ԱՄՆ բանտում: Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո նրան օգնության է հասել Խաչատուր Սուքիասյանը՝ միջնորդելով ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան: Միջնորդությունը բավարարվել է:
Երեւանի ավագանու նախկին անդամի խոսքով, մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելով դրա եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե եւ, ըստ օդում կախված հավաստի լուրերի, խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ կան բազմաթիվ հարցեր, թե այդ ինչ ծխախոտ էր, ուր էր գնում, ում գրպանն էր այդ գումարները մտնելու, դա առաջին անգամ էր, թե ոչ, ինչպես է եղել, որ արտակարգ դրության ժամանակ Հայաստանից ինքնաթիռ է թռչել եւ մաքսանենգ ապրանք տարել այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռը կարող է դուրս գալ, երբ վարչապետը դրա մասին առնվազն գիտի: «Հետեւաբար` նաեւ հարց է առաջանում արդյոք վարչապետն իմացել է, որ դա մաքսանենգ ծխախոտ է, թե նրան ստել են: Նաեւ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ սա հիմա եղավ եւ ինչի՞ մասին է վկայում, արդյո՞ք ռուսական իշխանություններն արդեն ուրիշ հարցեր են բարձրացնում»,-ասել էր Արմեն Բադալյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...