Արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավը Հայաստանում պետք է ոչ թե 14, այլ 28 օր տեւի. ԿԸՀ
Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ: Այս մասին մայիսի 4-ին պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Այդպես, ըստ նրա, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված առանձին պայմանները լիովին հստակեցված չեն, առաջանում են գործընթացներ, որոնք պետք է ավելի երկար ժամանակահատվածում իրականացվեն: «Մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ, մասնավորապես` համապետական, քարոզարշավին պետք է 28 օր հատկացվի: Մենք կարծում ենք, որ 14 օրը շատ քիչ է` ընտրողներին բոլոր քաղաքական ուժերի տեսակետներն ու մոտեցումները ներկայացնելու համար»,- պարզաբանեց Մուկուչյանը:
Այս կապակցությամբ, ինչպես նշեց ԿԸՀ ղեկավարը, նրանք մտադիր են օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան