Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բողոքի ցույցերի ժամանակ Իրանում զnհվել է առնվազն 5,000 մարդ. Reuters Մենք կապահովենք, որ հարգվի եվրոպական ինքնիշխանությունը Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը ՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Միջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներ Եղանակն առաջիկա օրերին Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր

Բողոքի ցույցերի ժամանակ Իրանում զnհվել է առնվազն 5,000 մարդ. ReutersՄենք կապահովենք, որ հարգվի եվրոպական ինքնիշխանությունըԵս ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումըՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվելՄիջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներԵղանակն առաջիկա օրերինՀամայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)
Հայաստան

Գործող իշխանությունը ազատ մամուլը դիտարկում է որպես հակառակորդ ու թշնամի. Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ․

«Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարահային օրն է, որը որպես մասնագիտական տոն նշվում է արդեն 27 տարի։

Ցանկացած երկրում, հատկապես ժողովրդավարական պետություններում ու հասարակություններում զանգվածային լրատվության միջոցներն ունեն անկյունաքարային նշանակություն, քանի որ նրանց աշխատանքի միջոցով է ապահովվում ժողովրադավարության հիմնական գործառույթներից մեկը՝ իշխանությունների, հանրային կառավարման մարմինների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ու հաշվետվողականությունը։

Հայաստանում մամուլի կայացումն ու զարգացումը մշտապես ուղեցկվել է մեծագույն դժվարություններով ու խոչընդոտներով։ Բոլոր ժամանակների իշխանություններն էլ զերծ չեն մնացել մամուլի աշխատանքը ճնշելու, ազատ մամուլի դեմ ոտնձգություններ իրականացնելու գայթակղությունից։

Ցավոք, այդ իրավիճակն է նաև այսօր, գործող իշխանությունը ազատ մամուլը դիտարկում է որպես հակառակորդ ու թշնամի, այն դեպքում, երբ պետք է լիներ հակառակը՝ ազատ ու անկախ լրատվամիջոցները պետք է հանդիսանային որպես իշխանության բնական դաշնակիցներն ու գործընկերները։

Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է։ Այսօր իշխանությունը զերծ չի մնում ոչ յուրային մամուլի միջոցների նկատմամբ առնվազն սոցցանցային հարձակումներից, այդ գործում օգտագործվում են իշխանության կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող կեղծ օգատատերերը, այսպես կոչված՝ ֆեյքերը։

Դրան զուգահեռ բոլոր երկրներում խնդրահարույց համարվող ֆեյքնյուզը խոչընդոտ է դարձել ազատ ու անկախ մամուլի կայացման ու զարգացման համար։ Այս գործոնների համախումբը ներկայումս մարտահրավեր է դարձել ազատ ու անկախ մամուլի գործունեության համար։ Սակայն ի պատիվ իրական ու ազատ լրատվամիջոցներրի, դրանց լրագրողներն այսօր էլ աշխատում են իսկական նվիրումով ու պատվախնդրորեն՝ հասարակությանը ապահովելով իրական ու անաչառ տեղեկատվություն։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է մամուլի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ մամուլի ազատության օրվա կապակցույթամբ՝ մաղթելով անխափան ու ստեղծարար աշխատանք։ Ազատ ու անկախ մամուլը բոլորիս ու մեր երկրի անգնահատելի հարստությունն է, որի պահպանման համար բոլորս պետք է անենք առավելագույնը՝ ապահովելով ազատ մամուլի անխափան աշխատանքը։

Շնորհավոր մամուլի ազատության համաշխարհային օրը»։