Երկիր, որտեղ ստիպում են հարցաքննության ներկայանալ ընտանիքի անդամներին, այդ թվում մայրերին եւ կանանց
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Խաչատրյանների ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդմանը։
«Ապրիլի 3-ին Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի կնոջը և Գուրգեն Խաչատրյանի կնոջը, ամուսինների մասով քննվող քրեական գործի շրջանակներում ներկայանալ ԱԱԾ որպես վկա հարցաքննվելու համար: Վերջիններիս կողմից վարույթն իրականացնող մարմնին հանձնվել էր գրավոր դիմում, որտեղ նշվել է, որ իրենց ներկայանալու դեպքում օգտվելու են օրենքով նախատեսված մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքից՝ խնդրելով հիմք ընդունել այդ դիրքորոշումը:
Միաժամանակ, պայմանավորված ՀՀ-ում համաճարակային իրավիճակի օրեցօր վատթարացող դրությամբ, նաև այն, որ Գուրգեն Խաչատրյանի կնոջ խնամքի տակ են գտնվում մանկահասակ երեխաներ, խնդրում են բացառապես միայն վերոնշյալ դիրքորոշումը հայտնելու համար ԱԱԾ չներկայանալը համարել հարգելի: Սակայն ուշ երեկոյան հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինը չի բավարարվել այս դիմումներով և նորից ծանուցում է ներկայացրել կանանց ԱԱԾ ներկայանալու համար:
Մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ այս գործողությունները տեղի են ունենում ապօրինի ու գործին չառնչվող տասնյակ մարդկանց երկար հարցաքաննությունների ենթարկելու, հոգեբանական ճնշման, վախի ու ահաբեկելու մթնոլորտում։ Առանց որևէ հիմքի ձերբակալում են մարդկանց, այդ թվում նաև վարորդների։ Պետք է փաստել, որ սա ճնշում գործադրելու միջոց է, որը անկաշկանդ և անթաքույց օգտագործում է վարույթն իրականացնող մարմինը»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան