Ծովազարդում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. վարակվածը Դդմաշենում հուղարկավորության էր մասնակցել
Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:
«Վարակվածը 34-ամյա տղամարդ է, նա Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել, որտեղից էլ վարակվել է: Նրա վիճակը լավ է, նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են»,-ասաց համայնքապետը` նշելով, որ Դդմաշեն գյուղում նույնպես վարակվածության դեպքեր կան:
Նա նշեց, որ տղամարդու շփման շրջանակը մեծ չէ, մի քանի հարեւան, որոնք ինքնամեկուսացվել են:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզում վարակվածության ընդհանուր առմամբ 102 դեպք կա, մարզից 2 պացիենտ մահացել է:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան