Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրա Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլը Բրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Խանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինի Հայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասին Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։ Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվել Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը Սիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներ

Եթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրաԱվարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլըԲրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվիՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինիՀայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարումԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվելԱրտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա էՄահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ ՀասրաթյանըՍիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերումԴեմոկրատ սենատորները կներկայացնեն օրենսդրություն՝ Թրամփի մաքսատուրքերը արգելափակելու համարՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան էՄատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումըԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնենԹրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամԱՄՆ նախագահը խոստացել է դատի տալ CBS-ին, եթե նրա հարցազրույցը հրապարակվի կտրված տարբերակովԲողոքի ցույցերի ժամանակ Իրանում զnհվել է առնվազն 5,000 մարդ. ReutersՄենք կապահովենք, որ հարգվի եվրոպական ինքնիշխանությունըԵս ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումըՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվելՄիջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներԵղանակն առաջիկա օրերինՀամայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Հայաստան

Պարենային ապահովության հարցը նվազագույն ուշադրության արժանացավ. Արա Գալոյան

Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև հուլիսի 1-ն արգելում է ցորենի արտահանումն իր երկրից: ՌԴ-ն վերջին տարիներին վերադարձրել էր ցորենի խոշոր արտահանողի իր դիրքը, որ կորցրել էր 20-րդ դարի 20-ականների սկզբից: ՌԴ քայլը հասկանալի է: Նավթի շուկայի փլուզումից հետո նախ հարկավոր էր կանխել նման գործընթացը երկրի արտահանման համար կարևոր մյուս ուղղություններում: Երկրորդ՝ ՄԱԿ-ը մի քանի օր առաջ հայտարարեց սովի «Աստվածաշնչային մասշտաբի» հնարավոր հեռանկարի մասին: Պատճառը հարկավ կորոնավիրուսի համավարակն է:

Այս հայտարարությունից հետո մեր, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական տեղեկատվության մեջ ընդհանուր թեմաներից մեկը պարենային ապահովվածության հարցն է: Վրացական մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ առաջիկա մեկ-երկու ամսում ԱՄՆ-ը 27 հազար տոննա ցորեն կառաքի իրենց: Փորձագիտական տվյալներով՝ սա բավարար ծավալ չէ:

Մեր պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին արդեն 23.7 հազար տոննա ցորեն է ներմուծվել: Նշենք, որ հունվար ամսվա ներմուծումները սովորաբար կրկնակի պակաս են մյուսներից: Վրաստանն արտադրում է ցորենի իր սպառման ծավալի մոտ 15 տոկոսը: Իսկ վրաց ներմուծումների 90 տոկոսը ապահովվում էր Ռուսաստանից կատարվող ներկրումների հաշվին: Ակնհայտ է, որ այս հարցն անհանգստացնում է վրաց իշխանություններին:

Իսկ մեր մյուս հարևանների մամուլն այս թեման շրջանցում է: Շրջանցում է բոլոր համանման խնդիրների պես: Փոխարենը ադրբեջանական մամուլում նորույթ է հայտնվել: Նորույթ, որը շատ աղոտ նկարագրում է այս երկրում ընթացող ոչ սովորական տնտեսական գործընթացները: Գործընթացներ, որոնք ձևավորվել են նավթի շուկայական գնանկման հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները երկրի քաղաքացիների նամակներն են հրապարակում: Նամակներ, որ քաղաքացիները «գրել են» երկրի ղեկավարին: Դրանց վերնագրերը շատ խոսուն են՝ «Նախագահի և ժողովրդի միասնությունն անխախտ է», «Կրկին համոզվեցինք, որ մեր երկիրը ճիշտ ձեռքերում է»:

Սեփական փորձից գիտենք՝ եթե պատասխանատու մամուլը փառաբանում է իշխանություններին, ուրեմն տնտեսական աղետի սպասում կա: Մամուլի կցկտուր տվյալներից կարելի էր ենթադրել, որ կրկին բանկային ճգնաժամի վտանգ կա: Դեռ դեկտեմբերին էր լուր հրապարակվել, որ երկրի բանկերից մեկը դադարեցրել է վերադարձնել իր ավանդատուների ու հաճախորդների գումարները: Դա նրբորեն փաթեթավորվում էր ավանդների պարտադիր ապահովման քաղաքականության պահանջներով ու ժամկետներով (ավարտը մարտի 4-ն էր): Հետո Ալիևի հրամանագրով նոր ժամկետ հայտարարվեց (դեկտեմբերի 4) ու պարզ դարձավ, որ համավարակի պայմանները այդ ժամկետների հետ կապ չունեն: Եւ անմիջապես ԿԲ-ն հայտարարեց, որ երկրի 4 բանկերում մտցնում է արտաքին կառավարում: Բանկերից մեկի մասին ասվում է՝ ակտիվները նվազել են (8-10 տոկոսով), նվազել են վարկային պորտֆելները: ԿԲ-ն լիկվիդայնության վերահաշվարկներ է անում: Երկրում, ըստ ԿԲ-ի, 52 տոկոսով աճել է տարադրամի պահանջարկը (ապրիլին բանկերը արդեն 413.2 մլն դոլար են գնել): Նկատելի նվազել են իշխանությունների հպարտության՝ Նավթային պետական հիմնադրամի տարադրամային պաշարները: 2020 պետբյուջեի մասին օրենքով այս հիմադրամը մոտ 6.76 մլրդ դոլար պիտի մուծեր բյուջե: Մինչդեռ առաջին եռամսյակում արդեն այդ գումարի մոտ 47 տոկոսը մուծվել-ծախսվել է: Իսկ պարենային անվտանգության մասին միայն խրոխտ հայտարարություններ են:

Մեր մոտ էլ այս թեման նվազագույն ուշադրության արժանացավ: Պարենային ապահովության հարցը քննարկվեց կառավարությունում: Ընդհանուր տեղեկատվություն հրապարակվեց և վերջ: Նման հանգիստ վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել նրանով, որ արտահանման ռուսաստանյան արգելքը ԵԱՏՄ երկրների վրա չի տարածվում: Հնարավոր է, որ սա բավարար ու հիմնավոր մխիթարանք է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան