Խոշոր ավտովթար Գագիկ Ծառուկյանի տան դիմաց. բախվել են Ծառուկյանին պատկանող Maybach-ն ու «06»-ը. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Աղբյուրի փոխանցմամբ բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «06»-ի վարորդը դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Ժամանել են ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասոել են, որ Maybach-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս ավտոմեքենայում չի եղել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը