ՌԴ-ն պատժամիջոցներ է պատրաստում ՀՀ մի շարք դատավորների նկատմամբ
Politik.am-ը գրում է․ «Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ գործադրել Հայաստանի այն դատավորների նկատմամբ, որոնք ներգրավված են քաղաքական աստառ ունեցող դատավարություններում։
Ըստ մեր աղբյուրի, ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվելու պատժամիջոցների տակ հայտնված դատավորների ֆինանսական շարժը, որը կապված է Ռուսաստանի հետ։ Հնարավոր է համարվում, որ նման փոխանցումները սառեցվեն և պատժամիջոցներ կիրառվեն նաև նման դատավորիների գյուքի նկատմամբ, որը գտնվում է ՌԴ տարածում։ Կարգելվի նաև նրանց մուտքը ՌԴ տարածք։
Հիշեցնենք, որ նման պրակտիկա կա նաև Արևմուտքում։ Եվրոպական շատ երկրներ կամ ԱՄՆ-ն հաճախ են պատժամիջոցներ գործածում այն դատավորների, քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք հակաիրավական գործողությունների մասնակից են։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել էր ԱՄՆ իշխանություններին, որպեսզի դատավոր Արթուր Մկրտչյանին արգելվի մուտք գործել այդ երկրի տարածք։
Մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահին ՌԴ իշխանությունների կողմից կազմված ցուցակում երկու տասնյակի չափ Հայաստանի դատավորներ են ներառված։ Այդ դատավորների թվում են Արտուշ Գաբրիելյանը, Արմեն Դանիելյանը և Աննա Դանիբեկյանը։
Ի դեպ, Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններից առաջ տեղեկություն հրապարակվեց և փաստաթղթով հիմնավորվեց, որ ՌԴ-ն պատժամիջոց է կիրառել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և ընտրություններում նրան սատարող Սամվել Բաբայանի նկատմամբ՝ 5 տարով արգելափակելով նրանց մուտքը ՌԴ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան