Սեդրակ Առուստամյանին դատարանը երկու ամսով կալանավորեց
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին այսօր դատարանը երկու ամսով կալանավորեց։
«Ազատության» հետ զրույցում փաստաբան Հովիկ Սուքիասյանը, սակայն, չպատասխանեց այն հարցին, թե ինչ քրեական գործով է մեղադրվում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենը։ Ասաց, որ այս քրեական գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Սուքիասյանը նշեց, որ դատարանը միևնույն ժամանակ ոչ իրավաչափ է որակել Առուստամյանի ձերբակալությունը։
Առուստամյանը երեկ էր ձերբակալվել, փաստաբանները «Ազատության» հետ զրույցում նշել էին, որ ձերբակալումն անհեթեթ կասկածանքով է, և որ Առուստամյանը չի ընդունում այն։ Հարցին էլ, թե արդյոք ձերբակալությունը կապվա՞ծ է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ, ինչի մասին գրել էր մամուլը, փաստաբան Դավիթ Մանթաշյանն ասել էր, թե մանրամասներ հայտնելու իրավունք չունի՝ կապված նախաքննական գաղտնիքի հետ։
Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը կապվում է ևս 2 քրեական գործերի հետ։ Մեկն առնչվում է Երևանի կենտրոնում ընկերության ձեռնարկած շինարարությանը՝ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։
Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։
Երրորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավարը այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:
Առուստամյանը երեք գործով էլ մեղադրանքը չի ընդունում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան