Շողեր Ալեքսանյանը սպառնացել է «Երեւան Սիթիի» աշխատակիցներին
«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ նախագահ Բելլա Շիկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Երևան Սիթի» խանութների ցանցի մի խումբ աշխատակիցներ դիմել են մեր Աշխատողների իրավունքների պաշտպանության խմբին՝ աջակցության ակնկալիքով։ Ըստ մեր կողմից ճշտված տվյալների, «Երևան Սիթի»-ի փաստացի տնօրեն հանդիսացող Շողեր Ալեքսանյանը տեսաուղերձ-սպառնալիք է ուղարկել աշխատակիցներին, որ հանկարծ չհամարձակվեն ստանալ պետության կողմից 8-րդ աջակցության ծրագրով տրամադրվող գումարը, հակառակ դեպքում՝ ինքը աշխատավարձ չի տա այդ աշխատակիցներին։ Փաստորեն, այս մարդիկ չեն ընկալել, որ աշխատողներն իրենց ստրուկները չեն, որ աշխատավարձերը ստանում են իրենց կատարած աշխատանքի դիմաց, որ այս երկրում հեղափոխություն է տեղի ունեցել և իրենք անպատժելի չեն, որ կորոնավիրուսային իրավիճակի լարվածությունը իրենց իրավունք չի տալիս մարդկանց նսեմացնել ու ոտնահարել իրավունքները։ Այսպիսի օրերին ավելի ակնհայտ է դառնում կոնկրետ պետական կառույցի առկայության կարևորությունը, որը ԻՐԱՎԱՍՈՒ կլինի լուծելու նմանատիպ հարցերը։ Չնայած մեր ամիսներ տևած հետազոտության արդյունքներին, որը ընդունվեց ու ճանաչվեց թեմային հարող բոլոր պետական կառույցների կողմից, և սուպերմարկետների աշխատողների ներկայիս կարգավիճակը համարվեց առողջության համար խիստ վնասակար, այս ոլորտում ոչինչ չփոխվեց, օրինակ աշխատողները ինչպես պարտավոր էին ամբողջ աշխատաժամանակի ընթացքում ոտքի վրա մնալ, այդպես էլ մնաց, դեռ ավելին՝ կարող են հանգիստ սպառնալ, որ աշխատավարձ չեն տա, այն էլ այնպիսի տնտեսվարող, որը կորոնավիրուսի էպիդեմիայից ոչ թե տուժել է, այլ՝ բոլորովին հակառակը։
Մեր ԱԻՊ խումբը հետևողական է լինելու այս հարցում և պահանջելու է պետական կառույցների համապատասխան վերաբերմունքը»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան