Պարետի որոշումը պարտադիր պետք է լիներ բոլորի համար
2020թ. ապրիլի 24-ը դարձավ պատմության սեփականությունը: Մնացին հուշեր, մնացին եզրահանգումներ անելու փաստեր: Մնացին նաեւ բազմաթիվ հարցեր:
Արտակարգ դրությունը գործում է ավելի քան մեկ ամիս: Եւ այդ ժամանակը բավական էր գտնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու ձեւն ու կարգը: Ի վերջո, եթե Իսրայելում հնարավոր է տարածություն պահելով հանարհավաք անցկացնել, եթե Դանիայում եւ Նորվեգիայում վերսկսել են դասերը դպրոցներում, եթե Երեւանի սուպերմարկետներում առեւտուր են անում գրեթե ուս-ուսի տված, ապա Ծիծեռնակաբերդ այցելելու հնարավորոսւթյուն եւս պետք է լիներ:
Պարետի որոշումը պարտադիր պետք է լիներ բոլորի՝ այդ թվում Փաշինյան Նիկոլի եւ Հակոբյան Աննայի եւ մյուսների համար, ովքեր անգամ կլիպ էին նկարահանել: Չի կարելի ամեն կերպ ՀՀ քաղաքացուն հասկացնել, որ բոլորը հավսար են, սակայն ոմանք ավելի հավասար են:
Ինչ վերաբերում է համերգին, ապա նրա լավ ու վատ, ճաշակով եւ անճաշակ լինելը քննարկելուց առաջ պետք է հարցնել, որքանով էր նպատակահարմար խախտել պարետի որոշումը, որքանով էր ճիշտ այս եղանակային պայմաններում ամբողջ գիշեր այնտեղ համերգ կազամակերպելը, եւ որքան գումար գնաց այս նեղ իրավիճակում համերգի կազմակերպման համար:
Եւ վերջում անպայման շեշտենք, որ հուզական ժողովուրդներին շատ հեշտ են խաբում եւ քթից բռնած պտտացնում: Երեկլ ամբողջ օրը կամ գրեթե ամբողջ օրը ազգը քննարկում էր Արտուշ պապի հուշահամալիր չստացված, իսկ հետո ստացված այցը, կարծես բոլոր ցանկացողները եղել էին Ծիծեռնակաբերդում, իսկ միայն նա՝ ոչ:
Հարցազրույցներ սիրված կերպար դարձած Արտուշ պապի հետ, որը չգիտես ինչու տեղյակ չէր պարետի որոշումից եւ եկել էր Ծիծեռնակաբերդ: Իհարկե, «Ազատություն» ռադիոկայանը, իսկ հետո նաեւ գրեթե բոլոր լրատվամիջոցները հարցազրույց վերցրին նրա հետ: Ոմ,անք գրեցին, որ նա կարիքավոր է եւ միանգամից մի քանիսը ասացին, որ կօգնեն նրան:
Իսկ հետո տեղի ունեցավ այս ամենի տրամաբանական ավարտը կամ հանգուցալուծումը, որը կռահելը դժվար չէր, եթե իհարկե ճանաչում ես գործող իշխանություններին: Գիշերվա ժամը երկուսին խախտելով պարետի որոշումը, հանուն շոուի, հանուն գործող իշխանությունների վարկանիշի Արտուշ պապը հայտնվեց Ծիծեռնակաբերդում:
Եւ ոչ ոք չասաց, թե ճիշտ է արդյոք գիշերվա երկուսին խախտել տարեց մարդու քունը, ճիշտ է արդյոք այս մարդուն առանձնացնել մյուս բոլոր տարեց ՀՀ քաղաքացիներից եւ ճիշտ է արդյոք Ցեղասպանության տարելիցը վերածել շոուի:
Հուզական ժողովուրդ ենք, խիստ հուզական: Այնքան հուզական, կարծես ոչ վեց հազարամյա պատմություն ունենք, ոչ էլ արդեն երեսուն տարի շարունակվող անկախ պետություն:
Իսկապես տխուր է այս ամենը եւ անչափ մտահոգիչ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան