Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է Վալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով Ճապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատը Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն Ռուբինյան Մենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ Նազարյան Ռուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետը Եվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունը Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ)

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել էՎալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազությունՊակիստանի Կարաչիի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվել է առնվազն 14 մարդՊուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի. ՊեսկովԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». ՊեսկովՃապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատըԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՄենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ ՆազարյանՌուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետըԵվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունըԻնտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհըԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելԲեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունիՎերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ)Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ PoliticoԶինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ)Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներԱյսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն էԹրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը»Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել ՇվեյցարիայիցՍիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն«Եվրոպան չի ենթարկվի շանտաժի». Դանիայի վարչապետը՝ Թրամփի սպառնալիքների մասինՕտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Երկրի առաջնորդի դեմ ցանկացած ագրեսիա հավասարազոր է պատերազմի հայտարարության. Մասուդ ՓեզեշքիանՍիրիայի առաջնորդը չեղարկել է այցը ԳերմանիաՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ - 19.01.2026 (ուղիղ)Վթարային ջրանջատում Աջափնյակ վարչական շրջանումԱվստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մшհացելԵթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրաԱվարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլըԲրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվիՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինիՀայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարումԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվելԱրտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա էՄահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ ՀասրաթյանըՍիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերումԴեմոկրատ սենատորները կներկայացնեն օրենսդրություն՝ Թրամփի մաքսատուրքերը արգելափակելու համարՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան էՄատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը
Հայաստան

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս առիթով խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին եւ նշանակությանը հայ ժողովրդի կյանքում: Գարեգին վարդապետը մասնավորապես նշեց. «Այսօր մեր ողջ Եկեղեցին՝ Հայաստանում, թե Սփյուռքում, ամբողջ հայոց ազգը հիշատակում է Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերին, որոնք ընկան հանուն իրենց հավատքի եւ հայրենիքի։ Դեռեւս հինգերորդ դարից մեր Եկեղեցու սուրբ հայրերը մինչեւ այսօրվա Ամենայն Հայոց Հայրապետ իրենց պատգամներում, իրենց խոսքերում յուրաքանչյուրիս կոչ են անում միասնականության, մեկ լինելու, ազգովի համախմբվելու։ Ինչու՞։

Ընդհանրապես, ցեղասպանության մասնագետներն ասում են, որ ցեղասպանությունները սկսվում են ռասայական կամ այլ գետնի վրա բաժանումներից։ Պատմությունն այդպես է ապացուցել։ Այլ կերպ ասելով՝ ցեղասպանությունը սկսվում է բաժանումից։ Հետեւաբար, սիրելինե՛ր, մենք պետք է փորձենք գտնել այն ընդհանուր կետը, թե ինչի՛ շուրջ կամ, ավելի ճիշտ, ո՛ւմ շուրջ պետք է կարողանանք միասնական լինել։ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» պատգամը եւ ավետիսն ամենքիդ փոխանցելով՝ մտածում ենք, որ միանշանակ դա Քրիստոսի անձն է. անձ, որի շուրջ մեր ազգը եւ բոլոր քրիստոնյաները կարող են համախմբված լինել, որպեսզի երբեւէ չլինի ցեղասպանություն մարդկության պատմության մեջ։

․․․Իսկապես, ցանկացած դժբախտության եւ դժվարության մեջ մեր ազգը կարողացել է Քրիստոսին ապավինելով հաղթահարել դրանք։ Այսօրվա մեր կյանքը դրա վառ վկայությունն է։ Օրվա խորհրդի շարականը, որ նվիրված է սուրբ նահատակներին, ասում է․ «Չփոխեցին իրենց հավատքի ադամանդյա վստահությունը անցավոր այս կյանքի փափուկ վայելքների հետ եւ ցորենի հատիկի պես հողի մեջ ընկնելով՝ մեկի դիմաց հարյուրապատիկ պտուղ տվեցին»։

Այո՛, իրապես, նրանք ընտրեցին Քրիստոսին աշխարհային բոլոր վայելքների դիմաց, թեպետեւ ընկան, բայց ուժ տվեցին մեզ այսօր ավելի ամուր լինելու մեր հավատքի եւ հայրենիքի հանդեպ նվիրումի մեջ»:

Վերջում Հայր Գարեգինը հորդորեց ամենքին հայցել սրբադասված նահատակների բարեխոսությունն առ Աստված, որպեսզի Ամենազոր Տերը դժվարին այս կացության մեջ հայտնված հայոց ազգին պարգեւի հոգու եւ մարմնի առողջություն, իր շնորհները հեղի ժողովրդի վրա, ամուր ու անսասան պահի հայրենի սահմանները։

Կեսօրին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, ուր բերվել էր նաեւ սուրբ նահատակների մասունքարանը, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: