Nissan-ը որոշել է արձակուրդի ուղարկել մոտ 15 000 աշխատակցի
Ճապոնական Nissan ընկերության ղեկավարությունը որոշել է վճարովի արձակուրդի ուղարկել մոտ 15 հազար աշխատակցի` նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Nissan-ի այս աշխատակիցներն ապրիլի 27-ից մայիսի 1-ը չեն հաճախի աշխատանքի: Kyodo գործակալության փոխանցմամբ` արձակուրդի կգնան մենեջմենթի եւ տեխնիկական մշակման բաժնի մասնագետները, ովքեր աշխատում են ընկերության` Ճապոնիայում տեղակայված մի շարք գործարաններում:
Ապրիլի 7-ին Kyodo-ն հայտնել էր, որ Nissan-ը կարող է մոտ 10 000 աշխատատեղ կրճատել իր արտասահմանյան ձեռնարկություններում` կորոնավիրուսի տարածման պատճառով արտադրությունը դադարեցնելու հետեւանքով:
Ապրիլի 17-ից մայիսի 6-ը Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ ռեժիմ է գործում: Նման միջոցառումների հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել շփումները մարդկանց միջեւ, ինչպես նաեւ արձակուրդների ընթացքում կանխարգելել ակտիվ ուղեւորությունները երկրի տարածքով ապրիլի վերջին-մայիսի սկզբին:
Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մոտ 12 հազար է, 235 վարակված գտնվում էին ծանր վիճակում, արձանագրվել է 276 մահվան դեպք:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը