Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Վերլուծական

Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները

1937 թվականը իր ողջ սարսափի մեջ ուներ առանձնահատուկ սարսափելի պահ՝ պլանը։ Ահռելի Խորհրդային պետությանը, բոլոր հանրապետություններին, շրջաններին, մինչև գյուղ, բնագավառ առ բնագավառ իջեցվում էր պլան։ Այսքան ձերբակալություն, այսքան գնդակահարություն, այսքան աքսոր և այլն։

Պլանն իր ողջ հրեշավորությամբ գործունեության հրահանգ ու գաղափարախոսություն էր դատախազության, НКВД-ի և դատարանների համար։ Խնդիրը պլանը կատարելն էր, գերակատարելը՝ ու սա հրեշային մրցակցության ոգի էր ձևավորել՝ ողջ երկրով մեկ։

Ես ունեմ մեծ մտավախություն, որ Հայաստանում քաղաքական իշխանության կողմից անընդհատ կրկնվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է այն հրեշավոր մոտիվիացիան, որը դրդելու է իրավապահներին՝ դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ գործել պլանի տրամաբանությամբ։ Ցույց տալ շեֆին, որ պլանը կատարվում է, անցնել իրավունքի, իրականության վրայով։

Շեֆը չի բավարարվում այսքանով, ուրեմն պետք են նորերը։ Նոր ցուցանիշ։ Սա կարող է դառնալ ողբերգություն։

Իսկ ինչ է անհրաժեշտ, որպեսզի այս ցուցանիշները ավելի արդյունավետորեն ապահովվեն։ Պետք է ստեղծել օրենսդրական բազա, որը ոչ միայն հնարավորություն կտա կատարել պլանը, գոհացնել շեֆին, այլև լայն մասաների մոտ կստեղծի սպասելիքներ։

Այդպիսի օրենքների շարքը օրեցօր լրացվում է՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը»... Իսկ հետո այս շարքը կլրացնեն նորերը։

Եվ թեև այս օրենքները կարող են հարմար գործիք լինել պլան իջեցնելու և պլանը գերակատարելու համար, սակայն նրանք պետության համար լուրջ ռիսկեր են ստեղծելու։

Սեփականության ինստիտուտը համակարգաստեղծ տարր է համարվում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սեփականության ինստիտուտը լուրջ վտանգի տակ կդրվի։ Պետությունը չի լինելու համոզիչ՝ պոտենցիալ ներդրողների հետ հարաբերություններում, չի կարողանալու տալ սեփականության իրավունքի և այլ տիպի երաշխիքներ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարությունը մի կողմից փորձի երաշխիքներ տալ ներդրողներին, բայց մյուս կողմից՝ երկրում նախաձեռնի, ըստ էության, սեփականության բոլշևիկյան վերաբաժանում։ Ո՞վ կհավատաա, ո՞վ կվստահի։

Ո՞րն է խնդիրը՝ բռնել, խլել, դուր գալ հասարակության որոշ շերտերին, թե աշխատացնել երկիրը, թե կուտակված ռեսուրսները, այդ թվում կասկածելի օրինականությամբ, բերել օրինական դաշտ և աշխատացնել երկրի զարգացման համար։

Մեկ Գոլդեն Փելեսի փոխարեն մենք կարող ենք ունենալ 1000 նմանօրինակ վիճակ, երբ չի գտնվի ոչ գնորդ, ոչ աշխատեցնելու հեռանկար։ Վիրուսը մի օր կանցնի, իսկ հետո ինչ ենք անելու։

Մյուս կողմից այս օրենսդրական ճանապարհով գնալու դեպքում հասարակական մթնոլորտի բաղկացուցիչ մասը կդառնան թշնամանքը, անհանդուրժողականությունը, վրեժը, հանրային հարաբերությունների անկայունությունը։ Մի քանի սերունդ ապրելու է հակամարտության պայմաններում՝ մշտապես հիշելով, թե ով ումից ինչ խլեց և ինչ ստացավ։

Հասարակության մեջ կձևավորվի չհիմնավորված սպասումներ՝ կխլեն հարուստներից, կբաժանեն չունևորներին։ Դա չի խթանի գործարարությունը։ Դա կխթանի սպառողական մտածողության և ծույլ հասարակության ձևավորումը։

Առաջարկվող մեխանիզմները չեն բերելու բյուջեի արագ համալրման։ Պետք չէ խաբել մարդկանց։

Պլանը կատարելու բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով ձևավորվելու է իրավապահ համակարգի ծառայողների նոր «կաստա», որտեղ շատերը կձգտեն հայտնվել։ Նրանք մշտապես գտնվելու են քաղաքական իշխանությունների ճնշման տակ՝ բյուջեի արագ համալրման և արագ արդյունքների պահանջով։ Սա բերելու է իրավապահ մարմինների որակի կտրուկ անկման։ Չի բացառվում, որ իրավապահ համակարգը ստանա ինդուլգենցիա՝ «արդյունք՝ ցանկացած գնով» բանաձևով։ Կարծում ենք՝ կարիք չկա սրա հետևանքները մանրամասնելու։

Աշխատանքի այս ուղղությունը և մթնոլորտը կարող են բերել իրավապահ համակարգում կոռուպցիայի կտրուկ աճի, քանի որ սուբյեկտիվության գործոնը չափազանց մեծ է։ Ո՞վ պետք է ստուգի դատախազներին, ոստիկանության, հատուկ ծառայությունների, քննչական մարմինների վերնախավերին կամ էլ՝ այսօր իշխանության մեջ գտնվող բարձրաստիճաններին, որոնց մի մասն աշխատել է նաև նախկինում։ Ձևավորվելու է փակ արդարադատության համակարգ, որի շրջանակներում հիմնական գործընթացները առավելագույնս հեռու են լինելու հանրային վերահսկողությունից։

Օրերս տեղեկատվություն տարածվեց դատախազության կողմից Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան երեք հայց ներկայացնելու վերաբերյալ՝ Ծաղկաձորում հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Փաստորեն պրոցեսն արդեն սկսվել է, նույնիսկ առանց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի։ Տասը տարի է անցել ու հիմա սկսվել է մի պրոցես, որի հետևանքները խիստ ռիսկային են։ Իսկ եթե մի քանի տարի անց այլ պրոցես սկսվի։
Մեծ հաշվով՝ արդեն իսկ չկա վստահությունը՝ այս նախագծերը նախաձեռնողների հանդեպ, քանի որ երկու տարվա աշխատանքի ընթացքում այդպես էլ որևէ թափանցիկություն չեղավ՝ արդեն իսկ ետ բերված գումարների, դրանց իրավական հիմնավորումների, դրանց տեղաբաշխման, ծախսման որոշումների կայացման շուրջ։

Այս փաթեթի ընդունումը և կիրառումը պետության համար ոչ միայն մեծ ռեպուտացիոն ռիսկեր կստեղծեն, այլ՝ լուրջ ֆինանսական դժվարություններ։ Մեծ թվով գործեր կհասնեն միջազգային դատական ատյաններ և կվերածվեն մեծ ֆինանսական տուգանքների՝ պետության համար։

Արդյունքում մենք չենք ստանա ավելի արդար պետություն և հասարակություն, ավելի ուժեղ իրավապահ համակարգ, տնտեսական հնարավորություններով ավելի մրցունակ պետություն,ավելի հանդուրժող, խաղաղ և փոխհամաձայնության մթնոլորտում ապրող հասարակություն։

«Բացահայտումների պլանի» հոգեբանության մյուս վտանգավոր պրոցեսը լինելու է շոուն։ Քաղաքական իշխանությունը իր օբյեկտիվորեն ընկնող վարկանիշը, դժգոհների, գործազուրկների, սնանկացածների, քաղցածների թվի էական մեծացումը փորձելու է փոխհատուցել շոուով. Սա այսքան է գողացել, տարել, կերել, թալանել։ Պատվիրատուն լինելու է քաղաքական իշխանությունը, կատարողը՝ իրավապահները, հետևանքները ողբերգական. Պետության համար։

Ընդ որում, պատվիրատուն շոուի մեծ և նոր ծավալներ է պահանջելու, իսկ սա բերելու է օրենքի, օրինականության, դատաիրավական նորմերի անտեսմանը, ոտնահարմանը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»