Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Չեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարման Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերում TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև Դատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանը Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններինԵվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանըԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունըԹրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգականԳրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ ՆահանգներինԻրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնիԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլըՄենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք. ՎուչիչՄի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուԳրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխnւժմանըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելիԱրագածոտնի մարզի պարեկները վերապատրաստվել ենՄեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ ենՏարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ ԽաչատուրյանՏեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԵրևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրիՆոր գաղութատիրություն է ձևավորվում․ Մակրոն509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿԴավոսում օրակարգը փոխվում է․ AP NewsՀայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքըՎերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումըԿասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացինՍևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր. ճոպանն է կտրվելՓիրս Բրոսնանը հայտնվել է ինտերնետ սկանդալի կենտրոնումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում հանդիպել է հայ ուսուցիչների հետՔաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրու քաղաքապետի մասինԻսպանիայում երկաթուղային աղետի կապակցությամբ եռօրյա սուգ Է հայտարարվելՍիրիայի քրդական վարչակազմը հայտարարել է, որ պահպանում է կապերը Իսրայելի հետ. AFPԿարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում. Դավիթ Տոնոյան
Թոփ-լուրեր

Հարություն Հարությունյան. «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը կտա ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ

Այսօր՝ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ը կցուցադրի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական կինոնկարը։ Yerevan.Today-ի հետ զրույցում խոսելով ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նշեց, որ ֆիլմը ստեղծվել է 4․5 -5 ամսում։ Փաստավավերագրական ֆիլմում ներկայացվում է 2016 թվականի «քառօրյա պատերազմի» իրադարձությունները, որը, Հարությունյանի խոսքով, մի քիչ էլ հետաքննություն է։

Ինչո՞ւ որոշվեց նման ֆիլմ նկարել հարցին «5-րդ ալիք»-ի տնօրենը պատասխանեց․ «Արդեն 4 տարի է՝ շահարկվում է այս թեման, այնքան շահարկվեց, որ հասավ Ազգային ժողով և ԱԺ պատգամավորներն իրենց կարողացան թույլ տալ կանգնել և ասել, որ մենք Ապրիլյան պատերազմը պարտվել ենք։ Այս ամենի արդյունքում էր, որ իմ մոտ միտք հղացավ՝ միուգե այս թեմային անդրադառնանք, հասկանանք՝ դա պարտությո՞ւն էր, թե՝ հաղթանակ, ի՞նչ էր, վերջապես։ Նաև հաշվի առնելով, որ մենք մեր եթերում անցած տարվանից ունենք «Ե՞ս, թե՞ հայրենիքս» ֆիլմաշարը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների մասին վավերագրական ֆիլմեր են, հաշվի առնելով, թե ինչպիսի հետաքրքրությամբ էին մարդիկ նայում և ինչպիսի արձագանքներ ունեինք, մտածեցինք, որ կարելի է ֆիլմ նկարել ապրիլյան պատերազմի մասին»։

Հարությունյանը վստահեցրեց, որ ֆիլմում տրվելու են Ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխանները․ «Ապրիլյան պատերազմի մասին ինչեր ասես, որ չհորինեցին, ասում էին՝ պայմանավորված էր, որ ռուսներն էին կազմակերպել, տանկերի մեջ սալյարկա չկար, ջուր էր լցված։ Սուտը հեշտ է մարսվում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տանկի ողջ համակարգը պետք է փոխվի, եթե սալյարկայի փոխարեն ջուր լինի։ Այս ամբողջի պատասխանը և ավելին կա ֆիլմում»։

Խոսելով ֆիլմի տեղծման աշխատանքների մասին, նա նշեց, որ աշխատել են ողջ «5-րդ ալիք»-ի թիմով․ «Ես առիթ ունեցել եմ նշելու, որ «5-րդ ալիք»-ի թիմում աշխատում են մարդիկ, որոնք սիրում են իրենց գործը, իրենց հեռուստատեսությունը։ Եղել են նկարահանումներ Արցախում, Գյումրիում, Երևանում։ Վրաստանում ևս եղել են նկարահանումներ, որոնք այս ֆիլմում չեք տեսնի, դա այլ պատմություն է, շատ հետաքրքիր։ Հիմնական հետարտադրական փուլն ամբողջովին Երևանում է եղել։ Սկզբում չէի մտածել, որ այդ ֆիլմը պետք է լիներ այս ծավալի՝ 2․5 ժամանոց, բայց և հասկանում ենք՝ անսպառ թեմա կար, որ պետք էր անդրադառնալ։ Ամենադժվարը հետարտադրական փուլն էր, որովհետև մտածում էինք՝ ինչպե՞ս անել, որ դինամիկ լինի, ավելի ամփոփ լինի, բայց ֆիլմում հարցեր են արծարծվում, որն ուղղակի անտեսելը ես կհամարեի իմ կողմից սխալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։

Ֆիլմում չկա հեղինակային տեքստ։ Ես ի սկզբանե իմ առջև խնդիր էի դրել, որ պետք է չմիջամտել, ես կարող եմ հարցեր տալ և պահանջել, որ իմ հարցերի պատասխանները լինեն, բայց հեղինակային տեքստ գոյություն չունի ֆիլմում, ամբողջ ֆիլմում պատմում են ապրիլյան պատերազմի հետ առնչություն ունեցած մարդիկ։ Ֆիլմը նախատեսել էի 1-1․5 ժամանոց դոկումենտալ ֆորմատով, սակայն եղավ երկու մասանոց ֆիլմ․ շատ շատ են հարցազրույցները և շատ մեծ արխիվ է օգտագործվել։ Ֆիլմից առաջ «5-րդ ալիք»-ի «Հայլուր»-ի տաղավարում առավել կմանրամասնեմ»։

Հարություն Հարությունյանը նաև նշեց, որ ֆինասնական առումով չեն հաջողել, քանի որ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի համար նախատեսվել էր կինոէկրանային պրեմիերա, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անհայտ էր՝ որքան ժամանակ կտևեր

Նշենք, որ Ֆիլմում դեպքերի մասին պատմում են քառօրյա նպատերազմում դերակատար անձինք՝ գեներալներ, զինվորներ, հրամանատարներ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել բոլորի համաձայնությունը, Հարությանն ասաց․ «Ես երբ դիմեցի Սերժ Սարգսյանի գրասենյակ և հայտնեցի, որ նման բան եմ նախաձեռնել և կցանկանայի նաև Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց ունենալ, որոշ ժամանակ անց ստեղծվեց այդ հանրավորությունը հանդիպելու։ Ես շատ զարմացա, որովհետև իմ բոլոր պայմաններին նա համաձայնեց։ Պայմանը սա էր, որ փակ կամ նախապատրաստված հարցեր ես չեմ տալու։ Նա ասաց, որ ինչ հարց ունենք, բոլոր հարցերին կպատասխանի։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Չի եղել այնպիսի հարց որը կցանկանայի, բայց չեմ տվել, կամ նա չի պատասխանել։ Սերժ Սարգսյանը շատ բաց է եղել և ընդհանարպես, ավելի քան բաց են եղել բոլորը»։

Իսկ թե ինչ կտա ֆիլմը դիտողներին, «5-րդ ալիք»-ի տնօրենն ասաց․ «Թերահավատներին գուցե և օգնի, սակայն քրոնիկ սուտասաններին և քաղաքկան դիվիդենտներ շահողներին չեմ կարծում թե դա օգտակար կլինի»։

Դիտարկմանը, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում ևս քննվում է քառօրյա պատերազմին առնչվող հացեր, արդյո՞ք այս ֆիլմով նպատակ է դրվում ցույց տալ այդ օրերի հերոսությունը, Հարությունյանն ասաց․ «Ես իմ առջև նպատակ չեմ դրել հերոսություն ցույց տալ, այլ նպատակ եմ դրել ցույց տալ իրականությունը։ Թե ապրիլյանի հանձնաժողովն իր առջև ինչ խնդիր է դրել, այդ թեմային չեմ ցանկանում անդրադառնալ։ Ֆիլմն Ապրիլյան հանձնաժողովի հետ որևէ առնչություն չունի կամ նրանց համար արված չէ։ Եթե նայելուց հետո կինոքննադատական հոդված կլինի, մենք շատ կուրախանանք, ոովհետև մենք չունենք արվեստում քննադատաներ, մեր քննադատները հիմնականում ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնք ոչ թե քննադատում են այլ՝ հայհոհում»։