Brabus-ը ներկայացրել է Mercedes-Benz G63-ի զրահապատ տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական Brabus ընկերությունը, որը մասնագիտացած է Mercedes-Benz բրենդի և Daimler-ի այլ փոխադրամիջոցների բարձրակարգ թյունինգավորման ոլորտում, ներկայացրել է G-Wagen-ի նոր տարբերակը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ուշագրավ նորույթը կոչվում է Invicto: Այն ստեղծվել է Mercedes-Benz G63 մոդելի հիմքով:
Զիլ թյունինգավորման արդյունքում փոխադրամիջոցը դարձել է զրահապատ, համալրվել VR6 մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ: Ստեղծողների խոսքով՝ մեքենան չի վնասվի պայթյունի դեպքում:
Մեքենան հասանելի է երեք տարբերակով՝ PURE, LUXURY և MISSION: Առաջին տարբերակը ենթադրում է պաշտպանության առավելագույն մակարդակ, բայց մեքենայի արտաքին տեսքի նվազագույն փոփոխություն:
Երկրորդ տարբերակը ենթադրում է զգալի փոփոխություներ թե՛ արտաքին, թե՛ ներքին դիզայնում, տեխնիկական բնութագրի կատարելագործում:
Մինչդեռ երրորդ տարբերակը նախատեսված է լուրջ պաշտպանության կարիք ունեցող «թիրախային» անձանց համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը