Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Չեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարման Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերում TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև Դատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանը Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններինԵվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանըԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունըԹրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգականԳրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ ՆահանգներինԻրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնիԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլըՄենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք. ՎուչիչՄի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուԳրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխnւժմանըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելիԱրագածոտնի մարզի պարեկները վերապատրաստվել ենՄեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ ենՏարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ ԽաչատուրյանՏեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԵրևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրիՆոր գաղութատիրություն է ձևավորվում․ Մակրոն509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿԴավոսում օրակարգը փոխվում է․ AP NewsՀայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքըՎերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումըԿասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացինՍևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր. ճոպանն է կտրվելՓիրս Բրոսնանը հայտնվել է ինտերնետ սկանդալի կենտրոնումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում հանդիպել է հայ ուսուցիչների հետՔաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրու քաղաքապետի մասինԻսպանիայում երկաթուղային աղետի կապակցությամբ եռօրյա սուգ Է հայտարարվելՍիրիայի քրդական վարչակազմը հայտարարել է, որ պահպանում է կապերը Իսրայելի հետ. AFPԿարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում. Դավիթ Տոնոյան
Հայաստան

Այսօր գազի գնի բանակցություններն իջել են փոխվարչապետ-«Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Միլլեր նամակագրության մակարդակի

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից 36 տոկոսով բարձրացնել սպառողների համար բնական գազի գինը:

«Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «ԳազպրոմԱրմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

Ընկերությունը, սակայն, նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն»,- նշված է հայտարարության մեջ։
168.am-ի հետ զրույցում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը՝ նշեց, որ Կառավարությունն այս հարցի լուծման մասին այսօր չէ, որ պետք է մտածեր, պետք է մտածեր շատ վաղուց:

«Գազի գինը ոչ այնքան՝ տնտեսական, որքան՝ քաղաքական, նույնիսկ՝ աշխարհաքաղաքական հարց է: Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ Հայաստանի Կառավարության բանակցությունները խայտառակ մակարդակի են եղել: Բացի այդ, պարզվեց, որ գազի գնի հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է քննարկում, և փորձում են համատեղ ինչ-որ բան ասել, սա էլ՝ այն դեպքում, երբ Լուկաշենկո-Պուտին հարաբերությունները շատ վատ մակարդակի վրա են գտնվում: Այս ամենը խոսում է այն մասին, որ վարչապետ Փաշինյանը տապալել է հայ-ռուսական հարաբերությունները, որի դրսևորումներից է նաև գազի սակագնի հետ կապված անհաջող բանակցությունները»,- ասաց Ա. Թևանյանը:

Նա նաև ընդգծեց, որ այսօր գազի գնի բանակցություններն իջել են փոխվարչապետ- «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Միլլեր նամակագրության մակարդակի, ինչն էլ նշանակում է, որ միջպետական հարաբերություններում ստում էին, թե իբրև հայ-ռուսական հարաբերոթյունների ոլորտում ամեն ինչ կարգին ու փայլուն է, բայց սա ամենևին էլ այդպես չէ:

«Փաշինյանը փաստորեն գերադասում էր իր անձնական, էգոիստական խնդիրները լուծել, բայց չկարգավորել հայ-ռուսական հարաբերություննեը, նա նույնիսկ չկարողացավ Պուտինի հետ նորմալ աշխատանքային ձևաչափ ձևավորել, քանի որ միջպետական հարաբերություններում առաջին դեպքերի անձնական հարաբերությունների մակարդակը որոշիչ է դառնում շատ դեպքերում, և սա դրա դրսևորումներից մեկն է: Փաստորեն, մենք անարդյունավետ Կառավարություն և վատ բանակցող ունենալու համար ստիպված ենք լինելու երևի շատ ծանր գին վճարել: Սա էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության ոլորտում խնդիրները շատ լրջորեն են դրված՝ կորոնավիրուսով պայմանավորված»,- հավելեց նա:

Անդրանիկ Թևանյանը նաև ընդգծեց, որ բոլորովին էլ պետք չէ տնտեսագետ լինել, որպեսզի հասկանան, թե գազի գնի բարձրացումն ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա, այն իր հետ կբերի սոցիալական վիճակի վատթարացան, գնագոյացման վրա բացասական ազդեցություն կունենա, կմեծանա սոցիալական լարվածությունը, և այլն:

«Կրկնում եմ՝ սա այն գինն է, որը պետք է կամ կարող է վճարել Հայաստանի ժողովուրդն այսպիսի Կառավարություն ունենալու համար»,- շեշտեց նա:

Թե այս վիճակում ի՞նչ է հնարավոր շտկել, և Հայաստանն ի՞նչ այլընտրանք ունի՝ հարցերին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստանն այլընտրանք այս պահին չունի, իսկ իրավիճակը շտկելը հնարավոր է, և ՀՀ իշխանությունները պետք է կարողանան իրենց գործընկերների հետ նորմալ հարաբերություններ կառուցել, և ամեն ինչ անեն՝ առաջին հերթին պետական շահը հաշվի առնելով, այլ ոչ թե՝ անձնական ու էգոիստական նկատառումներով առաջնորդվել:

Իսկ հարցին, թե ո՞րը պետք է լինի Կառավարության առաջին և կարևոր քայլը, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց, որ, ցավոք, ներկայիս Կառավարությունից որևէ լավ ակնկալիք չունի:

«Ինձ համար գլխավոր խնդիրը հետևյալն է, որ իրենք հնարավորինս քիչ վնասեն և գոնե իրականացնեն այն առաջարկները, որոնք մենք անում ենք կորոնավիրուսի և տնտեսության հետ կապված, եթե սա չի արվում, ապա, անկեղծ ասած, Կառավարությունից ակնկալում եմ միայն քիչ վնասելու քայլեր, այլ բան չեմ ակնկալում»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը: