Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը

Պոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. Փաշինյան
Հայաստան

Ղարաբաղ. փոստի շենքը մեծ պապիս տունն էր…

Լուսինե Հովհաննիսյան

Մի անգամ, երբ շոգ ամառ էր, ու պատերազմը չէր խրել մագիլները Ղարաբաղի տների մեջ ու չէր հանել տների աչքերը` թողնելով լուսամուտների դատարկ շրջանակներ, հորս մայրը սկսեց պատմել մի հին պատերազմի մասին, որի անունը պատերազմ չէր, բայց աղետ էր: Նա սկսեց պատմել իր ընտանիքի պատմությունը ու չավարտեց այն մինչև իր 80-ամյակը, որովհետև կաթվածահար կենսագրությունները չեն ամփոփվում: Նրա պատմությունների հիմքում միշտ իրականությունն էր, իսկ մանրամասնություններն այնքան պարտադիր ու կարևոր էին, այնքան շքեղորեն գլխավոր ու իշխող, որ պատմության վերջում էական ասելիքն ու պատմության գլխավոր մարդկանց հագուստի թեզանիքի ժանյակներն իրարից բաժանել չէր լինում, որովհետև նա դրանք միացնում էր Ֆելինիից ոչ պակաս:

Մի անգամ, երբ շոգ ամառ էր, տատս սկսեց պատմել իր մանկության տան մասին… ու ինձ թվաց՝ հորինում է: Հետո ինձ այնքան դուր եկավ, որ ուզեցի` էլի հորինի, ու ես հավատացի իր ամեն ժանյակին, սփռոցին, զարդին, հարստությանը: Իմ ռուսերենի ուսուցչուհի տատը ծնվել է Ղարաբաղի Մյուրիշեն գյուղում: Հետո գնացել է սովորելու, և ուսուցիչ դառնալուց հետո նրան ուղարկել են Նոր-Շեն գյուղ՝ աշխատելու, որտեղ դպրոցի տնօրեն պապս անմիջապես կողմնորոշվել ու նրան դարձրել է իր կինը: Կողմնորոշվել է արագ ու շատ հմտորեն: Երբևէ ճոխության մեջ ապրած քսաներկու տարեկան աղջկան նա ցույց էր տվել իրենց տան հին սնդուկն ու ասել, թե մեջը լիքը արծաթ ու լավ կտորեղեն է, թե պահելու է նրան ճոխության մեջ, ու ջահել տատս հավանաբար հիշել է իր հոր տան կորցրած բարեկեցությունն ու համաձայնել: Ամուսնության հաջորդ օրը տատս բացել է սնդուկը ու տեսել մեջը մի փոքրիկ ցորենի պարկ: Հետո երբեք չի բողոքել, բայց երբ երես առած հարցեր էինք տալիս ու ուզում էինք իմանալ՝ լա՞վ ամուսին էր պապս, նա միշտ նույն բանն էր պատասխանում. «Լավ հայր էր»: Այսպիսով ամփոփում էր ամուսնության թեման:

Այ հենց այդ Նոր շեն գյուղում, երբ շոգ ամառ էր ու եռամսյա ամառային արձակուրդ, ու ես Երևանում, հերթական անգամ վճռականապես մերժել էի բոլոր ծովափնյա ու քաղաքային հանգիստները, որ ոչ մի օր չկրճատեմ աշխարհի ամենաշքեղ ազատությունից ու անկախությունից, որ տրվում էր ինձ այդ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտունու շրջանի Նոր շեն գյուղում, տատս մի անգամ սկսեց պատմել իր ոչ պրոլետարական մանկության մասին:

Նրա հայրը՝ Հայկ Մուսայելյանը, Մյուրիշեն գյուղի մեծահարուստն էր: Այս բառը կորցրել է իր նախնական իմաստը. նրա իմաստների ցանկից դուրս է մնացել «աշխատանք» բառը: Տատս պատմում էր իր հոր երկհարկանի, բարձր առաստաղներով տան մասին, որի վերևի հարկում վեց մեծ, լուսավոր սենյակ կար ու նույնքան սենյակ՝ ներքևի հարկում: Պատմում էր արտերի ու այգիների մասին, որ իրենցն էր, գյուղացիների մասին, որ աշխատում էին իրենց այգիներում, ու որոնց շատ սիրով էր վերաբերվում իր հայրը: Պատմում էր իր մոր՝ Մարիամի խաղաղության ու հագի սիրուն շորերի ու զարդերի մասին, սենյակների կահավորանքի մասին, որ իրենց հացը թխում էին գյուղացիները, հենց իրենց տան բակի թոնրում, իսկ իր մայրը փոխարենը բուժում էր բոլոր այդ կանանց երեխաներին, եթե հիվանդանում էին, օգնում էր բոլորին, ով դիմում էր, խոսում էր ցածրաձայն ու երբեք չէր բարձրացնում ձայնը ոչ մեկի վրա, ինչ էլ որ լիներ: Իր Մարիամ մոր մեծ լուսանկարը տատիս տրյումոյի գլխին էր միշտ: Պատմում էր Մոսկվայում ապրող գործարանատեր հորեղբայրների մասին, որոնք գալիս էին գյուղ իրենց կանանց հետ, ու տունը լցվում էր նոր կյանքով:

Ինձ միշտ թվում էր՝ նա հորինում է, մինչև ուրիշներից էլ լսեցի, որ մի պատվական մարդու աղջիկ է տատս: Բայց, մեկ է, ինքն այնքան էր իդեալականացնում իր մանկությունը, հորը, մորը, ուսյալ հորեղբայրներին, քույրերին, եղբորը, որ լիովին իրականություն լինել չէր կարող, բայց մանկական ուղեղի համար հաճելի էր լսել ու պատկերացնել բոլորն ու բոլորին:

Մինչև մի օր, երբ էլի շոգ ամառ էր, ու ես մանկությունից անցել էի պատանեկության, նա պատմեց, թե ինչ եղավ հետո, երբ խորհրդային իշխանությունը որոշեց կուլակաթափ անել իր պատվական հորը:

Այս մասից սկսած իմ մեջ հասունանում էր «կոնտրռեվուլյուցիան», ու իմ իմացած բոլոր վատ բառերով ես ուղեկցում էի տատիս արցունքախառը պատմությունը` իր շփոթված ու խեղճացած հոր ու այդպես էլ երբեք խաղաղությունը չկորցրած Մարիամ մոր մասին:

Իրենց հանում են այդ մեծ տնից ու մեծ ընտանիքը տեղավորում իրենց տան առաջին հարկի մի սենյակում, իսկ հետո վտարում են նաև այդտեղից ու տեղավորում ինչ-որ պահեստի ոջլոտ նկուղում: Իմ գրագետ տատը ռուսերեն նամակ է գրում ընկեր Ստալինին ու ամիսներ անց ստանում պատասխան, որ եթե ինքը հրաժարվի իր հորից ու ընտանիքից, իրեն կարող են թույլ տալ ապրել իրենց տան սենյակներից մեկում: Իմ տատը իր հոր մասին խոսելիս օժտվում էր անհավանական արտիստիզմով, զգացմունքայնությամբ, հպարտությունը իր նույնիսկ մատերի շարժումների մեջ էր հայտնվում՝ ի՞նչ հորից հրաժարվել: Բացառված էր:

Այս պատմությունն այնքան էր պատմվել, որ ես դարձել էի դրա մասնակիցը, վկան:

Հայկ Մուսայելյանի տան մասին միայն մի տվյալ ունեի՝ իրենից խլելուց հետո գյուղի փոստի շենքն էր տատիս հոր տունը խորհրդային երկար տարիների ընթացքում. ուրիշ ոչինչ:

Ու այս տվյալով` 2017թ-ի հունիսի երկուսին «Հետք»-ի լրագրողական կազմով որոշեցինք գտնել մեծ պապիս տունը:

Մյուրիշենը սարերում կորած, պատերազմից շատ վնասված, դատարկվող մի սիրուն գյուղ է: Տները մի հարթության վրա չեն: Աստիճանական դասավորված են ժայռոտ կտորի վրա, բարձր սարերի մեջ ու դատարկ լուսամուտի շրջանակներով տները հպարտ կույրերի պես փորձում են ինքնուրույն ապրել, առանց տերերի, դիմանում են քամուն, անձրևին, ձյանը, տապին: Նրանց դատարկ ակնախոռոչները ցավ են պատճառում նայողին ու դատապարտում: Նրանց հպարտությունը մեղադրող է: Դատարկ տների շարան. հին, սիրուն, մեծ տներ, որոնց ծպեղները մենակությունից քրքրվել են:

Բարձրանում ենք մոտավոր ուղղությամբ, որ մեզ ցույց են տալիս գյուղի մուտքի մոտ, ու ես, իմ տատի նկարագրածով, գալիս-կանգնում եմ մի տան դիմաց, որի վրա գրված էր «Գյուղապետարան»: Հրում եմ չկողպված դուռը, ընկերներս փորձում են հարցնելով գտնել՝ որն է Հայկ Մուսայելյանի տունը: Մտնում եմ, նայում եմ. նման է շատ տատիս նկարագրածին, բայց փոստի արկղը մի տուն այն կողմ է կախված: Ընկերներս արդեն անցել էին հումորների ու ասում էին, թե տատս չափազանցրել է, փոստարկղը միհարկանի, հողին կպած տան վրա է կախված: Իսկ ես համառորեն ելումուտ եմ անում «Գյուղապետարան» գրած հսկա տան բակում:

Գյուղում մարդիկ քիչ են. սպասում ենք մեկը անցնի՝ հարցնենք, բայց անցորդն էլ շատ ջահել էր լինելու կուլակ Հայկ Մուսայելյանի ու նրա տան մասին մի բան իմանալու համար:

Ինձ կանչում են ու ես գյուղապետարանի բակից, որին արդեն կպել եմ հոգով, դուրս եմ գալիս: Ինձնից ջահել մի տղայի մերոնք կանգնեցրել են ու հարցնում են, թե գյուղապետարանի շենքն ում տունն է եղել: Երբ մոտենում եմ իրենց, ասում են.

- Մամունց Հայկն ով ա. իրա տունն ա գյուղապետարանի տունը:

Մամունց Հայկ, ինչքան եմ լսել այդ անունը տատիցս: Այդպես էր կոչվում իրենց տոհմը: Ես գտել էի տատիս հոր տունը: Գտել էի միանգամից, թեև գրված էր ոչ թե «Փոստ», այլ՝ «Գյուղապետարան»: Նախկինում տուն, հետո՝ փոստ, հիմա՝ գյուղապետարան:

Տղան մեծերից լսել էր տիրոջ մասին, գիտեր տան պատմությունը, շատ հաճելի էր լսել, որ գիտեն, որ մեծերը պատմել են փոքրերին, փոքրերը մեծացել են ու պատմել ավելի փոքրերին: Ու տղային զարմացրեց, որ ես այդ մարդու ծոռն եմ: Տատս եթե տեսներ, կտարածեր իր արտահայտիչ մատները, որոնք հպարտություն էին ցույց տալիս ու մեծարում, կնայեր շուրջը, որ բոլորին լսելի դարձներ, թե ոնց են խոսում իր հոր մասին: Հիմա արդեն վստահ մտա գյուղապետարանի բակ, որտեղ մեծացել էր իմ տատը, որտեղ Հայկ Մուսայելյանը վեց երեխա էր ունեցել, որտեղ մեծացել էին տատիս Թամար, Մարգո, Զարուհի, Շուշանիկ քույրերն ու Ասլան եղբայրը, որտեղից գնացել են կրթվելու, որտեղ նրա Մարիամ կինը շորորացել է` իր սիրուն շորերով ու զարդերով, որտեղ աշխույժ է եղել բակը և մարդաշատ:

Ես մատներս սահեցնում էի պատշգամբի քրքրված փայտերի վրայով, հաշվում սենյակները. տատս չէր հնարել, այդպես էր ամեն ինչ:

Հետո էլի մարդիկ են մոտենում, հարցնում են, թե ով եմ: Զարմանում են, սկսում են պատմել մեծերից լսած պատմությունը. ինձ անսահման հաճելի է լսել մանկության էպոսի հերոսի մասին, որ նա լավն էր, որ սերնդեսերունդ պատմել են իր պատմությունը, որ հնարած չի եղել իմ լսած ամենաերկար հեքիաթը:

Հետո գտնում ենք գյուղի ամենատարիքով մարդուն՝ Միշա Մեժլումյանին: Մի ոտքը կտրած մարդ է: Երբ ներկայանում եմ ու խնդրում եմ պատմել ամեն ինչ, ինչ գիտի Հայկի մասին, Միշա Մեժլումյանը էպիկական մի հոգոց է հանում ու սկսում նրանից, որ մի շատ լավ, շատ բարի, շատ աշխատասեր մարդ էր Մամունց Հայկը: Հարուստ էր, բայց էս նորերի պես գող-ավազակ չէր, գյուղում առաջինն ինքն էր արթնանում, աշխատում էր բոլոր իր աշխատողների հետ հավասար, վարձատրում էր լավ ու բոլորին իր տան մեծ բակում կերակրում էր, օգնում էր` ով դիմեր որևէ հարցով, շատ բարի մարդ էր: Միշա Մեժլումյանի ամեն բառի հետ լարվածությունս անցնում էր: Ջահելների պատմածն ուրիշ է, այս ծերունին վկա է եղել, ու այնքան էի վախենում որևէ վատ բան լսել:

Միայն դրական բաներ պատմեց Միշա պապը: Ասում եմ.

- Ինչ հաճելի է, որ միայն դրական բաներ եք ասում, ինքը կարծում է, թե ասում եմ. «միայն գրական ասեք»: Նեղվում է մի պահ, որ ընդհատում եմ, ասում է. «դե, գրական կասեմ, ինչ կա որ»:

- Չէ,- ասում եմ,- ինչ եք ասում, լավ չլսեցիք, ասում եմ՝ ինչ հաճելի է, որ դրական եք ասում ամեն ինչ, ինչի՞ պիտի ուզեմ գրական խոսեք, դուք շատ սիրուն եք խոսում:

Էստեղ Միշա Մեժլումյանը ոգևորվում է ու մի հատ պինդ գոռում կնոջ վրա, որը համարձակվել էր հուշել, թե ես ինչ էի ասում: Փոքրամարմին, սիրուն, կանաչ աչքերով ծեր կինը բան չի պատասխանում, վեր է կենում, մոտենում ինձ ու ականջիս ասում է.

- Ժուռնալիստ ա տըսալ, օզյումա ասե, թա կարում ա ինձ իրա սյասը պիցըրցընե:

Մայրիշխանություն է Ղարաբաղում, պարոն Միշա Մեժլումյան, ինչքան էլ բղավեք ձեր` սիրուն, ծերացած կնոջ վրա:

Հետո, իմ արդեն սիրելի Միշա Մեժլումյանը ցույց է տալիս դիմացի արտերն ու թթենիները, ասում է.

- Այ էն ուղղանկյուն դաշտերը տըսնում ը՞ս. էդ ձերնա, կարում ըս՝ եկ քունդ սարքե:

Այստեղ ես ինձ առաջին անգամ կուլակի ծոռ եմ զգում ու հասկանում, որ դիմացի դաշտերն իմ մեծ պապինն են, հետևաբար նաև իմը: Ինչ խոսք՝ հաճելի զգացում էր:

Միշա պապը պատմեց մեծ պապիս երկու հարազատ եղբայրների մասին, որոնց ադրբեջանցիները սպանել են, երբ նրանք Մոսկվայից իրենց հայրական տուն հանգստանալու էին գալիս: Սպանել են մոտակա ադրբեջանական գյուղի բնակիչները, կառքի մեջ: Այդ երկու եղբայրների նկարները, բարեբախտաբար, ես տարիներ առաջ բերել էի իմ տուն ու կարող եմ ներկայացնել ձեզ, թե ինչպիսին են եղել իմ մեծ պապ Հայկ Մուսայելյանի երկու եղբայրները:

Իսկ հետո Միշա Մեժլումյանը պատմում է, որ երբ դեռ չէին խլել այս մարդուց իր ունեցվածքը, նա անցնում էր իր այգիների միջով ու տեսնում, որ գյուղի տղաները պոկում են իր խնձորն ու տանձը ու ասում էր, որ մի քիչ արագ հավաքեն, որովհետև հիմա էն պահակը գալու է «ճըղճըղա»: Այս մասը Միշա պապը պատմում է դեմքին հատուկ բարություն տալով, թե բա` այ էս տեսակ մարդ էր Մամունց Հայկը:

Ինչ լավ է, որ դու էսպիսին ես եղել, իմ մեծ պապ, ինչ շնորհակալ եմ, որ ընկերներիս մոտ քո մասին ոչ ոք մի վատ բան չպատմեց: Ինչ լավ է, որ դու ես եղել իմ մեծ պապը:

Ասում են` ամիսներ առաջ, Մամունց տան պատի մեջ՝ քանդված մասում, գտել են իր ժանգոտած նագանը: Ասում են` շպրտել են, ժանգոտած էր: Իսկ ես այդ նագանը կպահեի իմ տան ամենալավ պահարանում: Ափսոս:

Միշա Մեժլումյանն ասում է, որ արդեն կուլակաթափ լինելուց հետո՝ մահվանից առաջ, երբ Հայկ մեծ պապս անցել է իր այգիների միջով, փոքրիկ Միշա Մեժլումյանը ընկերների հետ նստած է եղել ծառի վրա, Մամունց Հայկը մի երկու տանձ է խնդրել երբևէ իրեն պատկանած ծառերից, տղաները պոկել, տվել են, սրբել է շալվարի փեշով ու կերել կուլակ Հայկը:

Իսկ վերջում, Միշա Մեժլումյանն ինձ շնորհակալություն է հայտնում, որ հասել եմ այստեղ, որ գտնեմ մեծ պապիս տունը: Ինքն է ինձնից շնորհակալ: Այ քեզ բան…

Տատս ամեն ինչ ճիշտ էր ասել: Միայն մի բան էր թաքցրել, ու ես Միշա Մեժլումյանից իմացա առաջին անգամ, նույնիսկ հայրս այդ մասին չգիտեր: Մամունց Հայկը, կուլակաթափ լինելուց հետո, սկսել է դժվար խոսել, ինչպես ասաց Միշա Մեժլումյանը՝ լեզուն կապ էր ընկել: Տատս երբևէ որևէ մեկին այդ մասին չի պատմել: Նա իր հոր արատը չէր պատմի ոչ մեկին: Տատիս շատ նման էր դա:

լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

hetq.am