Իրանը չի կարողանում եվրոպական արտադրողներից բժշկական սարքավորումներ գնել՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, սա մարդկության դեմ հանցագործություն է
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ այն վարքագիծը, որը Միացյալ Նահանգները դրսևորում է Իրանի ժողովրդի նկատմամբ, հանցագործություն է ընդդեմ մարդկության:
«Բանկային և ֆինանսական սահմանափակումները չեն բնորոշում մարդասիրական իրեր ես գնում, թե ոչ: Երբ բանկը վտանգավոր է համարում Իրանի հետ գործարք կատարելը, այն պարզապես փակում է դուռը»,- Զարիֆին մեջբերում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Իրանցի նախարարի խոսքով՝ բժշկական սարքավորումների եվրոպական արտադրողներն իրենց ապրանքները չեն վաճառում Իրանին, քանի որ ԱՄՆ-ն վերջիններիս սպառնում է պատժամիջոցներով:
«ԱՄՆ-ն տարբեր եղանակներով տնտեսական և բժշկական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ: Իրավական տեսանկյունից նայելով՝ դա հանցագործություն է մարդկության դեմ»,- շեշտել է Զարիֆը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկացի պաշտոնյաներն օգնություն են առաջարկել Իրանին, Զարիֆը հայտարարել է, որ այդ առաջարկը «կեղծավորություն» էր: «Օրեր առաջ պետքարտուղար Պոմպեոն խնդրել է մյուս երկրներին պայմաններ ստեղծել Իրանին օգնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում: Այն ամենն ինչ ԱՄՆ-ն կարող է անել, միջամտելը դադարեցնելն է»,- հավելել է Զարիֆը:
Իրանում պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացության թիվը հասել է 1556-ի, վարակակիր են 20 610-ը:


















































ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին