Կրակն ընկա՞նք, որ Լոնդոն չենք գնացել չենք սովորել այնտեղ. Գեւորգ Պետրոսյան
Եթե մարդը բազային կրթությունը չի ստացել, ապա իրեն մագիստրատուրայի դիպլոմը էնքան է պետք, ինչքան հիմա ինձ՝ Չինաստանի ուղեգիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծին։
«Նախագիծն անընդունելի չէ, նախագծի հեղինակն ուզել է, որ դատավորի պաշտոնում հավակնություն ներկայացնող անձը որոշակի փորձառություն ունենա։ Մենք ասում ենք՝ 2 տարվա մագիստրոսական ուսուցումը համարժե՞ք է։ Պրակտիկ աշխատանքը շատ ավելի մեծ բան է տալիս։ Եթե մարդը բազային կրթությունը չի ստացել, ապա իրեն մագիստրատուրայի դիպլոմը էնքան է պետք, ինչքան հիմա ինձ՝ Չինաստանի ուղեգիրը։ Այսինքն՝ եթե մարդը բազային կրթությունը ստացել է նորմալ, արդեն իրեն պետք է աշխատանքային փորձ։ Օրինակ՝ ես ավարտել եմ գերազանց առաջադիմութամբ, բայց չէի կարող դատավոր աշխատեի, որովհետեւ փորձ է պետք։ Պետք է շփվես, իմանաս՝ ինչ է դատական համակարգը»,- ասաց պատգամավորը։
Պետրոսյանի խոսքով՝ այդ նախագծով «ճանապարհ են հարթում» ոչ գրագետ անձանց համար. «Կամ կիսագրագետների համար, որոնք իրենք իրենց տվել են անհոգ կյանքի լիազորագիր եւ աշխատանքի չներկայանալով՝ ասում են՝ մենք արժանի ենք, մենք դատավոր ենք։ Թե չէ Լոնդոնում ա սովորել, կրակն ընկա՞նք, որ Լոնդոններ չենք գնացել չենք սովորել այնտեղ»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով