Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ Թրամփ Տարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստի Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը

Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկեր
Հայաստան

Ի՞նչ հիմքով է Երևանում առանց գնման մրցույթի ասֆալտապատում արվում. Խաժակյանը՝ Մարուքյանին

Երևանի ավագանին շարունակում է քննարկել 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանը նշեց, որ այս օրերին Երևանում ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում, երբ հետևում ենք գնումների գործընթացին, տեսնում ենք, որ գնման մրցույթ հայտարարված չէ:

«Մրցույթ հայտարարված չէ, բայց ինչ-որ կազմկերպություններ ասֆալտապատում են անում, ենթադրում եմ՝ քաղաքապետարանի համաձայնությամբ, խնդրում եմ նշել՝ ի՞նչ հիմունքներով է սա իրականացվում, հետո այդ մարդկանց շխատանքներն ինչպե՞ս ենք վճարելու, թե՞ ուղղակի գիտենք, որ իրենք են հաղթելու, հիմա ասել ենք՝ աշխատանքն արա, հետո կանդրադառնանք»,- ասաց Խաժակյանը:

Վերջինիս այս հայտարարությանը կոպիտ արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Կապված այն դիտրակման հետ՝ աշխատանքներ են կատարվում, որովհետև գիտենք, որ հաղթելու են, պարոն Խաժակյան, այպդիսի բաներ տեղի էր ունենում Ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի, Տարոն Մարգարյանի ժամանակ և այլ տարբեր քաղաքապետերի և փոխքաղաքապետերի ժամանակ, այո, այդպիսի բաներ տեղի էին ունենում, դրա համար Ձեր մտքով անցնում է, որ հիմա էլ են կատարվում»,- ասաց նա:

Քաղաքապետին ընդհատեց Խաժակյանը և նշեց, որ հիմա ինքը Մարությանին էլ է սիրում, իսկ քաղաքպաետը կոչ արեց՝ չընդհատել իրեն: «Դուք վիրավորական խոսքեր եք ասում, չեմ պատրաստվում թույլ տալ, որ նման կերպ շարունակեք խոսել»,- ասաց Խաժակյանը:

Հայկ Մարությանը շարունակեց. «Այո, էն ժամանակ կատարվում էր, այդպիսի բաներ, հիմա այդպիսի բաներ չի կարող կատարվել: Միգուցե կուզեիք, որ Դուք լինեիք քաղաքապետ, որ այդպիսի բաներ կատարվեր, բայց քանի ես եմ քաղաքապետը՝ այդպիսի բաներ չի կարող կատարվել»: Դավիթ Խաժակակյանն էլ արձագանքեց, որ ուրեմն քաղաքապետն անտեղյակ է:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ պարզաբանեց՝ քանի որ ասֆալտապատումը անցած տարի մի փոքր ուշացավ, այդ իսկ պատճառով որոշվեց, որ յուրաքանչյուր տարի իրականացվի հաջորդ տարվա գնումները. «Ասֆալտապատման հետ կապված մրցությը հայտարարվել է 2019 թվականին առանց ֆինանսական միջոցների առկայության և 2020-ի բյուջեն հաստատվելուց հետո պայմանագիր կքնեցինք ու աշխատանքները կատարվել են»,- ասաց նա:

Ինչից հետո Դավիթ Խաժակյանը, դիմելով քաղաքապետին, ասաց. «Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այդքան էլ հավաստիացնում եմ, որ Ձեզ եմ սիրում, խնդրում եմ, որևէ մեկի նկատմամբ խանդով չվերաբերվեք, հանրությունը և Դուք գիտեք, թե Ձեզ որքան շատ եմ համակրում: Եվ այս մասով, երբ համեմատում եք, միշտ իմացեք, որ ես հարթությունները հավասարաչափ եմ դնում՝ թե՛ պրոֆեսիոնալզիմի առումով, թե՛ ինչ-որ բաներ շրջանցելու առումով: Ես հասկացա որ դուք փոքր-ինչ սրտնեղեցիք, որ ակնարկեցի, թե գուցե ինչ-որ ոչ օրինական բաներ կան, բայց կարծում եմ՝ Ձեր հիշողությունը գոնե մեկ տարվա կտրվածքով թույլ կտա հիշել Ձեր կոմունալ վարչության պետին, ում Դուք էիք անձամբ բերել այս շենք և անձամբ էիք նշանակել, ում հայտարարած մրցույթները Դուք էիք հաստատել, ում քրոջ որդին հաղթել էր երկու մրցույթ, և Դուք ազատել էիք նրան աշխատանքից երբ դա հասու էր դարձել մամուլին»:

Այս հայտարարելուց հետո Դավիթ Խաժակյանը կոչ արեց քաղաքապետին չսրտնեղել իր ֆունկցիան վերահսկողություն կատարելն է: Սրան ի պատասխան քաղաքապետն ասաց. «Քանի արտակարգ դրություն է երկրում, Ձեր սերը պահեք Ձեզ, հետո կխոսենք: Իսկ ինչ կապված է անօրինական գործողությունների հետ, քանի ես այստեղ եմ քաղաքապետարանում չի կարող լինել ոչ մի տիպի անօրինական գործողություն, ոչ մի ասպարզեում, և ով թույլ կտա նման բան, կպատժվի օրենքի խստությամբ, ինչպես Ձեր բերած օրինակի դեպքում»: