Aston Martin Valkyrie սուպերքարը հայտնվել է ընդհանուր օգտագործման ավտոճանապարհի վրա
Aston Martin Valkyrie-ն արդեն փորձարկվել է վազքուղու վրա եւ այժմ այն հայտնվել է ընդհանուր օգտագործման ավտոճանապարհի վրա: Փորձարկումները տեղի են ունենում բրիտանական Նորթհեմփթոնշիրում` Սիլվերսթոն մայրուղուց քիչ հեռու, փոխանցում է Motor-ը:
Valkyrie-ն մշակվել է Aston Martin-ի կողմից` Red Bull Advanced Technologies-ի եւ AF Racing-ի հետ համատեղ: Սուպերքարը հագեցած է 1,146 ձիաուժ հզորությամբ 6.5 լիտրանոց V12 հիբրիդային շարժիչով: Ընկերությունում ավտոմեքենայի դինամիկան դեռ չեն բացահայտում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոդելը թողարկվելու է սահմանափակ քանակով` 150 օրինակ, յուրաքանչյուրը 4.5 միլիոն դոլար արժողությամբ: Ընդ որում, իսկզբանե նախատեսվում էր նույնիսկ ավելի փոքր խմբաքանակ հավաքել` 24 կամ 59 ավտոմեքենա, բայց ավելի ուշ պարզվել էր, որ պահանջարկը հինգ եւ նույնիսկ վեց անգամ գերազանցում է առաջարկը: Aston Martin-ում հայտարարել էին, որ իրենք տեսականորեն կարող էին նաեւ 1000 նախնական պատվեր հավաքել, սակայն թողարկման ծավալները, այնուամենայնիվ, չավելացրեցին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը