Առաջիկայում կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան
Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աջակցությունը կլինի մի քանի փուլով։ Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացվի և այն մի քանի օրվա ընթացքում գործնականում հնարավոր կլինի կիրառել։
«Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլև կոնկրետ մարդկանց՝ համոզված լինելով, որ մեր աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց։ Ծրագիրը հետևյալն է՝ այն ընկերությունները, որոնք դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարներն անելու համար, Կառավարությունը այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի 0 տոկոսով։ Իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով»,- ասաց վարչապետը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով