Ռադայում Պորոշենկոյի կողմնակցի բերանը փորձել են փակել բժշկական դիմակով (տեսանյութ)
Ուկրաինական Ռադայում «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի՝ խորհրդարանում ելույթի ժամանակ նրա բերանը փորձել են բժշկական դիմակով փակել, գրում է РИА Новости գործակալությունը:
Ելույթի ժամանակ Գոնչարենկոյի խոսքը փորձել են ընդհատել այլ խորհրդականներ, որոնք իրենց տեղերից սկսել են բղավել, սակայն ելույթ ունեցող պատգամավորը նրանց նկատողություն է արել ու հայտարարել, որ նրանք չեն կարող իրենից բարձր գոռալ:
Այդ ժամանակ ամբիոնին է մոտեցել պատգամավորներից մեկը և փորձել է բժշկական դիմակ հագցնել Գոնչարենկոյին:
«Զելենսկուն տվեք: Տվեք Զելենսկուն»,-ի պատասխան բղավել է Գոնչարենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր սեղմել Գոնչարենկոյին ձեռքը, քանի որ վերջինս Ռադայում քննադատել էր նախագահին:
«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը գլխավորում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ներկայիս գումարման Ռադայում խմբակցությունը ներկայացված է 25 պատգամավորներով:

















































Ռուսաստանը Պորոշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել
Հարցաքննության նախօրեին Պորոշենկոն փախել է Ուկրաինայից
Պորոշենկոն հայտնել է ուղիղ եթերում ստի դետեկտոր անցնելու պատրաստակամության մասին
Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա (տեսանյութ)
Պորոշենկոն Վրաստանը վերանվանել է Սաքարթվելո
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում