Որոշումը կայացվել է եւ անբեկանելի է. Փաշինյանը՝ ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակցին (տեսանյութ)
Ներողություն եմ խնդրում բայց որոշումը կայացված է եւ անբեկանելի է։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ սուպերմարկետներով շրջելու ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ նրան մոտեցավ ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցը եւ ասաց, որ իրենք երկար ժամանակ խնդրում էին հանդիպել, որպեսզի ներկայացնեն ՁԻԱՀ–ի կենտրոնը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելուն դեմ լինելու հիմնավորումները։
Կենտրոնի աշխատակցի խոսքով՝ վարչապետին միակողմանի տեղեկություն է փոխանցվում. «Ինչո՞ւ չեք ուզում մեզ հետ խոսել, մենք համոզված ենք, որ ինֆորմացիան միակողմանի է։ Ամբողջ խնդիրն այն է, որ ներկայացվում է տնօրենի խնդիր, մեխանիկորեն միացում, բայց այնտեղ մի շարք խնդիրներ կան, որոնք, համոզված ենք, ձեզ չեն ներկայացվել, դուք տեղյակ չեք»։
Վարչապետը պատասխանեց, որ կենտրոնի մասին շատ ավելի վաղուց գիտի, դեռեւ իր լրագրող աշխատած տարիներից. «Այդ կենտրոնի մասին դեռ լրագրող էի, այն ժամանակվանից գրում էի, ինչքան անհրաժեշտ է, որ ես տեղյակ լինեմ: Համաձայնեք, որ պետք չէ, որ ես մասնագիտական մակարդակով խորանամ։ Չենք կարող ամեն ինչի մեջ բոլորս խորանանք մինչեւ մասնագիտական մակարդակի։ Ես համոզված եմ, որ 6 ամիս հետո, երբ մենք հանդիպենք, ձեր բոլոր կասկածները փարատված կլինեն։ Լիազոր մարմինը պետք է կարողանա որոշում կայացնել, դիսկոմֆորտներ, պարզ է, որ ստեղծվել են, բայց լիազոր մարմինը կայացրել է որոշումը։ Ներողություն եմ խնդրում, բայց որոշումը կայացվել է, խնդրում եմ որոշման հետ համակերպվել, այն անբեկանելի է, բայց կհանդիպենք, կխոսենք, խոստանում եմ»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով