Քննարկում` բուհերի ռեկտորների հետ. թույլ է տրվել բուհերին կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ
Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները եւ առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները: Քննարկվել են ուսումնական ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ եւս, այդ թվում՝ աշխատել խտացված ծրագրով, ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով եւ այլն:
Այսպիսով, քննարկման արդյունքում, ղեկավարվելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի կանոնադրության 1.8 կետով եւ հիմք ընդունելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի ընդհանուր ժողովի 2020 թ. մարտի 16-ի խորհրդակցությունը, որոշվել է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը եւ ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարին պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհեր) ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու եւ նոր ձեւաչափով կազմակերպելու ուղղությամբ հետեւյալ առաջարկով.
Պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերին
ա) ընթացիկ կիսամյակում դասավանդման եւ գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից եւ ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկու¬թյուն¬ներից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական եւ հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,
բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը եւ հանգստի իրավունքը»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով