Մենք չենք կարող կանգնեցնել այս համավարակը, եթե չիմանանք, թե ով է վարակված․ ԱՀԿ-ի կոչը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հանդես է եկել կոչով՝ դիմելով բոլոր երկրներին: Պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ նա բոլոր երկրների բնակիչներին կոչ է արել համապարփակ մոտեցում ցուցաբերել և նախևառաջ հետազոտություն անցնել:
«Կորոնավիրուսի տարածումը կանխելու և կյանքեր փրկելու ամենաարդյունավետ միջոցը վիրուսի փոխանցման հավանականությունը բացառելն է, իսկ դա անելու համար պետք է հետազոտություն անցնել և մեկուսանալ: Մենք չենք կարող կանգնեցնել այս համավարակը, եթե չիմանանք, թե ով է վարակված: Մենք հասարակ ուղերձ ունենք բոլոր երկրերին՝ հետազոտվել, հետազոտվել, հետազոտվել: Եթե կան կասկածելի դեպքեր, մեկուսացրեք նրանց և պարզեք, թե ում հետ են սերտորեն շփվել վերջին ախտանշանների ի հայտ գալուց երկու օր առաջ»,- նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն արդեն 1.5 մլն թեստ է ուղարկել 120 երկրների: Վերջինս հավելել է, որ նույնիսկ հիվանդացության թեթև դեպքերը պետք է մեկուսացվեն:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը