Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված տաքսի ծառայություն մատուցող ազգությամբ հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայասաստանի դեսպանատունը:
«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,-նշել է դեսպանատունը՝ կիսվելով «Ֆեյսբուք»-ում «Los Armenios» խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը: Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբարահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության հետ միասին հրապարակել են իրենց հեռախոսահամարները:
Հայտարարության ներքո բազմաթիվ օգտատերեր իրենց շնորհակալությունն են հայտնել հայ վարորդներին նման մարդասիրական նախաձեռության համար: Շատ շնորհակալություն, գերազանց նախաձեռնություն, կեցցեք, ծափահարություններ ձեր համերաշխության համար. այս և այլ ձևակերպումներով արձագանքել են օգտատերերը:
Իսպանիայում վերջին տվյալների համաձայն վարակվածների թիվը 7 հազար 988 է:
Worldometers-ի համաձայն, մահերի թիվը հասել է 294-ի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը