Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը

Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացել
Վերլուծական

Ինչ է Սաուդյան Արաբիան ուզում Քաթարից. պատերազմ, թե՞ խաղաղություն

Մեր տարածաշրջանում, մեր քթի տակ հերթական սուր զարգացումներն են ընթանում, որին ներգրավվածեն մեր չորս հարեւաններից երկուսը՝ Իրանը եւ Թուրքիան: Իհարկե, հայաստանյան հասարակությանը, բարոյալքված հասարակությանը Սաուդյան Արաբիա-Իրան փոխհարաբերությունները չեն հետաքրքրվում, բայց դա դեռ չի նշանակում, որ նոր զարգացումները չեն ազդելու մեր երկրի վրա ուղակի կամ անուղակի իմաստով:

Այսպիսով, ի՞նչ է ուզում Սաուդյան Արաբիան Քաթարից, եւ ինչու են այս երկրիկողքին կանգնել Իրանը եւ Թուրքիան կամ իսկապես Սաուդյան Արաբիային այս հարցում ԱՄՆ-ն աջակցում է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, որից հետո նաեւ Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը եւ Լիբիան խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Այս երկրները Քաթարին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:   

Ուշադրության է արժանի այն փաստը, որ մոտ երկու շաբաթ առաջ Քաթարի էմիր Թամիմ ալ Թանին խոսել էր Սաուդյան Արաբիայից դեսպանին հետ կանչելու եւ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին։ Էմիրի այս մտադրությունը, մեղմ ասած, դուր չի եկել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին: Եւ հիմա, նրանք առիթ կամ պատրվակ են գտել Քաթարին ճնշելու համար: 

Քաթարը պարզաբանել էր, թե հաքերներն են նման լուրեր տարածել, եւ որ էմիրը նման մտադրություններ չունի, բայց Սաուդյան Արաբիային այս փաստարկը համոզիչ չէր թվացել: 

Սաուդյան Արաբիան ոչ միայն դիվանագիտական հարաբերությունները խզել է այս փոքրիկ,բայց նավթով հարուստ երկրի հետ, այլ նաեւ փակել է իր սահմանները՝ խզելով ցամաքային, ծովային եւ օդային կապը Քաթարի հետ։

Հիմա էլկարծիքներ կան, որ Սաուդյան Արաբիան այսքանով չի բավարարվի եւկփորձի գրավել Քաթարը, այնպես, ինչպեսժամանակին Իրաքը գրավեց Քուվեյթը: Ի տարբերություն Սադամ Հուսեյնի, որը Քուվեյթը հայտարարեց իր երկրի մի մասը,Սաուդյան Արաբիան ցանկանում է Քաթարում խամաճիկային իշխանություն հաստատել: Իրանը եւ Թուրքիան հայտարարել են, թե ամեն կերպ կաջակցեն Քաթարին: Ավելին, թե Թուրքիան, թե Իրանը մտադիր են ապահովել նաեւ Քաթարի անվտանգությունը: Վերջին օրերին Իրանի եւ Թուրքիայի միջեւ ինտենսիվ քննարկումներ են ընթանում: Քաթարի ճգնաժամը մոտեցրեց այս երկրներին, որոնք մի կողմ են դրել այլ հարցերում ունեցած տարակարծությունները:

Իրանը արդեն իսկ հայտարարելէ, որ իր օդային տարածքը տրամադրում է Քաթարին թռիչքներ իրականացնելու համար եւ մտադիր է պարենի մատակարարման հարցերում օգնել այդ երկրին, իսկ Թուրքիան վավերացրել է դեռ մոտ տասը տարի առաջ կնքված համաձայնագիրը եւ պատրաստ է զորախումբ ուղարկել այս փոքրիկ երկիր:

Ի դեպ, երեկ՝ հունիսի 7-ին Իրանում տեղի ունեցածահաբեկչական գործողության ետեւում, իստ պաշտոնական Թեհրանի կանգնած է հենց Սաուդյան Արաբիան: Ավելորդ չէ հիշեցնել, որ ոչ հեռու անցյալում Սաուդյան Արաբիան Իրանին հարվածելու համար ռազմական գործողություն սկսեց Եմենի իրանամետ իշխանությունների դեմ:

Քաթարը թեեւ փոքր տարած է զբաղեցնում եւ ունի ոչ մեծաթիվ բնակչություն, բայց զերծ է ազգային-կրոնական լարվածությունից: Ավելին, ունի իշխանական կուռ համակարգ: Այս ամենը զայրացնում է Սաուդյան Արաբիային, որը ցանկանում է իր ազդեցության գոտում տեսնել գազի հսկայական պաշարներ ունեցող այս երկրին: 

Քաթարն իրականացնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ունենալով անվտանգության անչափ բարձր մակարդակ վարում է ազատ արտաքին քաղաքականություն: Հիմա սունիական աշխարհը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորութթյամբ որոշել էպատժել Քաթարին, որը համարձակվել էլավ հարաբերություններ հաստատել ոչ միայն աշխարհիկ Թուրքիայի, այլ շիա Իրանի հետ:

Սաուդյան Արաբիային նյարդայնացնում է նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն Քաթարի, իրենց եւ ԱՄԷ-ի քաղաքական համակարգը եւ տնտեսությունը անհավասարակշիռ է:  

Այս լարվածության համապատկերում շահում են նավթի վաճառքով զբաղվող երկրները: Մեկ օրում նավթի գներն աճեցին մոտ մեկ տոկոսով: Այս փաստը որոշ տնտեսագետների հուշում է, որ այս լարվածությունւ Սաուդյան Արաբիան առաջացրել է նաեւ նավթի գները վեր հանելու համար: 

Իրականում փորձագիտական շրջանակներում իշխում է այն կարծիքը, որ այս ամենի ետեւում կանգնած է ԱՄՆ-ի մտադրությունը ստեղծել արաբական ՆԱՏՕ՝ ընդդեմ Իրանի, որի ազդեցությունը տարածաշրջանում գնալով ուժգնանում է: Այսուհանդերձ, չնայած արաբական երկրներում գերիշխում է սունիականությունը, այսուհանդերձ տարակարժություններն այնքան շատ են, որ այս ծրագիրը, հազիվ թե, իրականություն դառնա: Միեւնույն ժամանակ պարզ է, որ որոշ երկրներ ցանկանում են ուրիշի,այս դեպքում արաբական երկրների ձեռքով հարվածներ հասցնել Իրանին:Ցավալի է, բայց փաստ, որ ահաբեկիչներին ամենամեծ ֆինանսական աջակցություն տրամադրող երկրում՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը համարեց Իրանը:

Այժմ իրավիճակն այնքան լարված է, որ հնարավոր են ցանկացած զարգացումներ, բայց հավի առնելով Թուրքիայի եւ Իրանի պահվածքը, առայժն ուղիղ հարձակումը Քաթարի վրա կարելի է բացառել, բայց ոչ պակաս վտանգավոր է երկարատեւ ճգնաժամը, որից հաստատ օգտվելու են տարատեսակ ահաբեկչական խմբավորումները:

Մնում է հուսալ, որ աշխարհը վերջապես կհասկանա, որ ութսուն միլիոնանոց, եւ հսկայական տարածք եւ ներուժ ունեցող Իրանը ոչ Սիրիա է, ոչ Իրաք, եւ ոչ էլԼիբիա, եւ նրա հետ չի կարելի վարվել նույն մեթոդներու եւ եղանակներով: Իրականում նույն արաբական կամ մահմեդական աշխարհը պետք է միավորվի ոչ թե Իրանի, այլ այն երկրի եւ երկրների դեմ, որոնք ցանկանում են մյուս երկրներում տեսնել խամաճիկային իշխանություն, ղեկավարել բոլորին նույն սեղանից եւ մինչ այժմ սնել են տարատեսակ ահաբեկիչներին: Իհարկե, խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է:

Վարդան Մխիթարյան

Top-News.am