Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով․ Գեւորգ Գեւորգյան
Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գեւորգյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել: 2մլն965 հազար բնակչությամբ երկրում 28 COVID-19 վարակակիր, գումարած տարածման արագ տեմպերը անհապաղ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Փաստացի՝ շարունակվում է նույն քաղաքականությամբ. Հապաղում և ժամ առ ժամ ավելացող վարակակիրներ: Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով.
1. անհրաժեշտ օպերատիվ միջոցառումների և արտակարգ ռեժիմով գործելու համար համապատասխան գիտելիքներ, փորձ, համակարգված գործելու պրակտիկա, ռեսուրսներ և միջոցներ են հարկավոր, որին այս իշխանությունը պատրաստ չէ, անկարող է:
2. թույլ են տալիս իրավիճակը հասնի պիկին, որից հետո միայն չեղարկեն հանրաքվեն, շրջանառելով իրենց շահից բխող երկու թեզեր՝ հանուն ժողովրդի առողջության չեղարկեցինք հանարքվեն և հաղթահարեցինք ահագնացող համաճարակը:
3. չեն հայտարարում արտակարգ դրություն, որպեսզի ԱՀ-ն նույնպես չանցի արտակարգ ռեժիմի, հակառակ դեպքում կդժվարանա սորոսական և այլ արբանյակների Արցախ խցկելը և միջամտելը առաջիկա նախագահական ընտրություններին:
Նշված բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը իր քաղաքական և անձնական շահերը վեր է դասում հասարակության առողջապահական անվտանգությունից և պետության շահից: Ամենաառաջնայինը մեր ժողովրդի առողջությունն է և մեր երկրի անվտանգությունը: Իհարկե Աստծո կամոք հաղթահարելու ենք ամեն ինչ, բայց այս դժվարին օրերին մեզ անհաժեշտ է սթափություն և մանիպուլիացիաների զոհ չդառնալու ողջախոհություն»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...