Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել մեկ օրում
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2000-ով՝ հասնելով 7753-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է թագավորության առողջապահության նախարարը:
Նրա տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման օրվանից մինչ օրս երկրում հիվանդությունից մահացել է 288 մարդ: Հիվանդների մեծամասնությունը գրանցվել է Մադրիդում՝ 3544 մարդ:
Վարակի առաջին դեպքն Իսպանիայում արձանագրվել է հունվարի 31-ին: Վարակակիրների թիվն սկսել է կտրուկ աճել Իտալիայում վիրուսի բռնկման ֆոնին: Շաբաթ թագավորության նախարարների խորհուրդը հաստատել է երկրում բարձր պատրաստականության ռեժիմ սահմանելու որոշումը:
Ռեժիմի սահմանումը ենթադրում է երկրի ողջ տարածքում բնակիչների տեղաշարժի սահմանափակումը՝ բացառությամբ խիստ անհրաժեշտության դեպքերի:
Ներկա պահին դադարեցվել են դասերը բոլոր ուսումնական հաստատություններում, փակ են ժամանցային կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները: Բարձր պատրաստականության ռեժիմը գործելու է 15 օր, սակայն հետագայում կարող է երակարձգվել: Ինչպես նշվում է, սահմանափակումները խախտելու համար կարող են ձերբակալել բնակիչներին:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը