Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու միջոցառումները Ֆրանսիային «տասնյակ միլիարդավոր եվրո» կարժենան
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու միջոցառումները Ֆրանսիային «տասնյակ միլիարդավոր եվրո» կարժենան: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Բրունո Լե Մարեն:
Նա Նախագահ Դոնալդ Թրամփի` ԵՄ քաղաքացիների համար ԱՄՆ-ի սահմանները փակելու մասին որոշումը «աբերացիա» է անվանել` նշելով, որ այս քայլը պատմական անկման պատճառ է դարձել համաշխարհային շուկաներում, որի հետեւանքով փլուզվել են ֆրանսիական առաջատար շատ ընկերությունների բաժնետոմսերը:
«Մենք կօգնենք բոլոր այն ընկերություններին, որոնցում պետական բաժնետոմսեր կան` Air France-ին, Renault-ին»,- ասել է Լե Մարեն ֆրանսիական BFM TV հեռուստաալիքի եթերում: «Անկախ նրանից, թե որքան դա կարժենա, մենք կլինենք նրանց կողքին եւ կաջակցենք»,- հավելել է նա` չմանրամասնելով, թե ինչպես է կառավարությունը մտադիր օգնել այդպիսի ընկերություններին:
Մինչ այժմ Ֆրանսիայի կառավարությունն իր ջանքերը ուղղել էր մի շարք միջոցառումների միջոցով փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցությանը` աշխատակիցների աշխատանքային ժամերի կրճատումից սկսած մինչեւ` դրամական միջոցների հոսքի հետ կապված խնդիրներ ունեցող ոչ մեծ ընկերությունների համար վարկերի երաշխիքների տրամադրումը: «Ի վերջո, դա տասնյակ միլիարդավոր եվրո կարժենա»,- ասել է Լե Մարեն` մեկնաբանելով, թե որքանով կարող է ճգնաժամն արժենալ պետությանը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը