Հիշում եք արդյո՞ք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք. Թեհմինա Վարդանյան
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դիմում է Երեւանի Քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի համապատասխան գործընթացներ սկսի մայրաքաղաքը կորոնավիրուսի տարածումից պաշտպանելու համար։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հիշում եք արդյո՞ք, որ էսպիսի մի չինովնիկ էլ ունենք, եթե բան չի փոխվել՝ վերջինս քաղաքապետ է, ով ի պաշտոնե ունի պատվիրակված լիազորություններ, օրինակ նախակրթարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոցներ․․․
Ասում են՝ վերջինս զուտ սեփական անձի հանդեպ մեծ պաշտամունք եւ պաշտպանական ռեակցիա ունենալով գտնվում է արձակուրդում, մեկուսացել է արտաքին աշխարհից ու տանից դուրս չի գալիս։ Եսասեր, եսասեր, լավ էսքան եսասեր։
Պրն․ քաղաքապետ ջան, պրն․ Մարության ջան, ուզում եմ հիշեցնել, որ Դուք դեռ քաղաքապետ եք, մայրաքաղաքի քաղաքապետ։ Գուցե՞, վերջապես, քաղաքացու մասին մտածեք, մի կողմ դնելով անձի պաշտամունքը, դուրս գաք տանից՝ հասկանանք՝ քաղաքն ինչպե՞ս է պաշտվանվելու, ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ի՞նչ անելիքներ կան․․․ Կոմպետենտ չլինելն էլ չափ ու սահման ունի»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից