Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է «Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքում Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Կարծիք

Կորոնավիրուսը «ճիշտ ժամանակին» է հայտնվել

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ի՞նչ է անում ժամանակակից աշխարհում «միջին վիճակագրական» անհատը, երբ արթնանում է առավոտյան: Մարզա՞նք: Աղո՞թք: Ինքնազարգացո՞ւմ: Անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմա՞նը: Ո՛չ, նա աչքերը բացելուն պես (հաճախ անգամ անկողնուց դուրս չգալով)՝ վերցնում է հեռախոսը եւ սկսում է ստուգել նորությունները:

Ի՞նչն է համարվում նորություն: Այստեղ պատասխանները կարող են տարբեր լինել: Երիտասարդ աղջկա համար նորությունը գուցե այն է, թե քանի հոգի է «լայք» դրել Ինստագրամում նախորդ օրը բեռնած տասնյակ նկարներին, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է նա ընկերուհիների հետ սրճարան գնացել եւ ինչ է այնտեղ կերել-խմել: Քաղաքականության հողի վրա շեղվածի համար նորությունը թերեւս այն է, թե իր համակրած եւ չհամակրած գործիչների մասին ինչ նոր բամբասանքներ կան եւ ինչ վիրավորական խոսքեր են նրանք ասել միմյանց հասցեին:

Բայց մարդկանց գլխավոր ձգտումը առավոտյան եւ ամբողջ օրվա ընթացքում տագնապալի լուրեր իմանալն է՝ վթարներ, աղետներ, ահաբեկչություն, պատերազմ: Եվ իհարկե՝ հիվանդություններ: Կորոնավիրուսն այդ առումով «ճիշտ ժամանակին» է հայտնվել: Դա հենց այն է, ինչ հետաքրքրում է մարդկանց գերակշիռ մեծամասնությանը: Եվ որքան սարսափելի լինեն լուրերը՝ այնքան լավ են դրանք սպառվում:
Ես չեմ զարմանա, եթե շատերը «դատարկություն» զգան, երբ մի քանի շաբաթից կամ մի քանի ամսից կորոնավիրուսը նահանջի: (Չնայած գիտության զարգացման ներկա փուլում բացառված է, որ տարեց կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց որեւէ մասը չշարունակի մահանալ թոքաբորբից կամ տարատեսակ գրիպների այլ բարդություններից):
Մարդիկ ուզում են կորոնավիրուսի մասին տագնապալի լուրեր իմանալ, որպեսզի հագուրդ տան իրենց ենթագիտակցական իռացիոնալ վախերին եւ խուճապին:

Բայց մյուս կողմից՝ մարդիկ զարմանալիորեն չեն ուզում առօրյա կյանքում դրսեւորել ռացիոնալ, պատասխանատու վարքագիծ, որպեսզի կանխեն այդ վարակի տարածումը: Ժամերով «չանա ծեծել» սոցցանցերում կորոնավիրուսի մասին՝ խնդրեմ: Բայց սնվելուց առաջ լվանալ ձեռքերը՝ դա երեւի դժվար է, մեծ ճիգեր է պահանջում:

Էլ չեմ խոսում ավելի «բարդ», դժվար իրագործելի սահմանափակումների մասին: Այս օրերին, եթե որեւէ մեկը ժամանել է Իտալիայից կամ որեւէ այլ «վտանգավոր» երկրից, թերեւս, պետք է չափազանց զգուշավոր լինի իր հարազատների, մտերիմների եւ գործընկերների հետ շփումների առումով: Եվ ոչ թե հույսը դնի միայն պետության կողմից ձեռնարկված միջոցառումների վրա, որոնք, ինչպես ցույց տվեց իրավիճակը, բավարար չէին:

Չինաստանը չափազանց կոշտ ուժային միջոցներ է կիրառել վիրուսի տարածումը կանխելու համար: Ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում այդ երկրում չափազանց խիստ պատիժ է սպասվում: Ժողովրդավարական պետություններում նման միջոցները գուցե անհնարին են: Շատ բան թողնված է մարդկանց խղճին եւ գիտակցությանը: Որոշ երկրներում այդ գիտակցությունը նույնքան բարձր է, որքան առողջապահության մակարդակը եւ պետության կազմակերպվածությունը: Դանիայում, օրինակ, կորոնավիրուսով վարակվել է մոտ 500 հոգի, բայց մահացության ոչ մի դեպք չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում