ԱԱԾ-ում սպասվող լյուստրացիային ՀՀ-ում սպասում են շունչը պահած. կադրային սպաները սվիններով են ընդունել
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ է խոսվում ուժային կառույցների փոփոխությունների, այնտեղ սպասվող խորքային ու բովանդակային ռեֆորմների մասին։ Անգամ պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին սատարող, բայց օտարերկրյա դրամաշնորհներից սնվող որոշ կառույցների ներկայացուցիչներն ամեն ջանք գործադրում են ուժային ոլորտներում լյուստրացիայի հասնելու համար։ Խոսքը մասնավորաբար ազգային անվտանգության ծառայությունում սպասվող լյուստրացիայի մասին է, որին Հայաստանում սպասում են շունչը պահած։
Նախօրեին այս թեմային ստիպված էր անդրադառնալ նաեւ ԱԱԾ-ն. «Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտի պատասխանատուները եւ համակարգի ողնաշարը կազմող կադրային սպաները սվիններով են ընդունել իշխանությունների կողմից ԱԱԾ-ում արմատական փոփոխություններ իրականացնելու գաղափարը, առավել եւս բավական կոշտ է եղել վերաբերմունքը լյուստրացիայի մասին շրջանառվող մտադրության նկատմամբ։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, համակարգի ներսում տեղի է ունեցել բավականին լուրջ քննարկում, եւ չի բացառվում, որ առաջիկայում նման քննարկում էլ լինի վարչապետի հետ։ Ըստ այդմ, Փաշինյանին առավել խորքային կներկայացվեն հարցի ռիսկային կողմերն ու դրանց հնարավոր վտանգավոր հետեւանքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով