«Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում». Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են տասնյակ «Շտապօգնության» մեքենաներ անցնում Էջմիածնի փողոցներով եւ հետեւյալ գրառումն արել.
«Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում»։
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված երեք դեպքերից մեկը Էջմիածնի բնակիչ է, գիշերվանից ահազանգեր են ստացվում, որ պարբերաբար տասնյակ «Շտապօգնության» մեքենաներ են ներսուդուրս անում քաղաք։ Տղամարդը, որի մոտ հաստատվել է վարակը, մարտի 8-ին մասնակցել է իր որդու նշանադրության արարողությանը։ Ըստ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձիք այս պահին մեկուսացվում են։ Էջմիածնում, ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ կան, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դպրոցներ եւ մանկապարտեզներ չի տարել։ Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, 57 մարդ մեկուսացված է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից