Հայաստանում դատական անկախության հետ կապված խնդիրներ են նկատվում. Պետդեպ
Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կարեւոր խնդիրներից են խոշտանգումները, կամայական կալանքները, բանտերում կյանքի համար վտանգավոր պայմաններ: Այս մասին նշվում է Մարդու իրավունքների 2019 թվականի զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մարտի 11-ին:
Զեկույցում հիշատակվում են նաեւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների համաձայն:
«Մարդու իրավունքների կարեւորագույն հարցերն են խոշտանգումումները, կամայական կալանավորումը` չնայած այդպիսի հաղորդումներն ավելի քիչ են. բանտերում ծանր եւ կյանքին սպառնացող պայմանները, կամայական միջամտությունն անձնական կյանքին, դատական համակարգի անկախության հետ կապված էական խնդիրները, լեսբիների, նույնասեռականների, բիսեքսուալների, տրանսգենդերների կամ ինտերսեքսուալների (ԼԳԲՏԻ) նկատմամբ բռնության կամ բռնության սպառնալիքի հետ կապված հանցագործությունները, երեխաների աշխատանքի հարկադիր կամ պարտադիր օգտագործումը»,- նշվում է զեկույցում:
Նշվում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել նախկին եւ ներկա պետական պաշտոնյաների եւ իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումների հետաքննության եւ պատժի համար: Օրինակ` մեկ տարվա ընթացքում շարունակվում էր 2008 թվականի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ութ քաղաքացիական անձի եւ երկու ոստիկանի մահվան դեպքերին նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության գործի հետաքննությունը:
Զեկույցում նշվում են նաեւ բանակում մահվան դեպքերի մասին: Նշվում է, որ իրավապաշտպան ՀԿ-ներն անհանգստություն են հայտնել Պաշտպանության նախարարության կողմից բազմաթիվ մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու պրակտիկայի կապակցությամբ, ինչն ավելի քիչ հավանական է դարձնում խախտումների հայտնաբերումն եւ հետաքննումը: Ի պատասխան ընտանիքների պահանջների, որոնց որդիները զոհվել են բանակում խաղաղ պայմաններում` կառավարությունը ՀԿ-ներից եւ առանձին փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ է ստեղծել` անցած հինգ դեպքերի բացահայտման եւ համակարգային խնդիրների ուսումնասիրության համար:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով