Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ Թրամփ Տարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստի Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը

Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկեր
Հայաստան

ՀՀ արտաքին գործերի նախարարը միտումնավոր է լռում. Կ. Բեքարյան (տեսանյութ)

 Հայաստանն ապրում է կեղծ, մեր անմիջական շահերին չհամընկնող օրակարգով: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ իշխանության կողմից ձեռնարկվող քայլերին:


Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ տեղի ունեցավ Սիրիայում ռուս-թուրքական սրացման ֆոնին:

«Ի՞նչ է տեղի ունենում բանակցային գործընթացում ցանկացած խնդրի շուրջ, օրինակ՝ նույն Սիրիայում՝ ռուս-թուրքական շահերի բախման կիզակետում, երբ կողմերը զգում են, որ այստեղ չեն կարողանում գտնել շահերի այն հատումը կամ գոնե չբախվելը, որը կարող է պարունակել ինչ-որ կառուցողական էլեմենտ: Պարզագույն տեխնոլոգիա՝ լայնացնում է բանակցային շրջանակը՝ ներառելով այլ խնդիրներ, որտեղ կան համատեղ շահեր, շահերի բախում: Արդյո՞ք այս հանդիպումը որոշակի ազդանշան չէ՞ր, որ ռուս-թուրքական համատեքստում խնդիրը փորձ է արվում տարածել նաև Ղարաբաղյան հակամարտության վրա», - նշում է Բեքարյանը:


Նրա կարծիքով, եթե մենք մտածել ենք սրա մասին և այն հասկանում ենք, պետք է դրանից բխող գործողություններ իրականացվեն, որոնք կլինեն նաև տեսանելի. «Պետք չէ ասել, որ ամեն ինչ արվում է դիվանագիտական խողովակով: Եթե ինչ-որ բան հանրայնացվել է, որն ուղղակիորեն բախվում է քո շահերին, հակառակը ևս պետք է պարունակի հանրային էլեմենտ: Եթե ոչ, դու արդեն իսկ շահերի որոշակի կորուստ ես ունենում»:

Ընդ որում, Բեքարյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մեջ խնդիրներ է տեսնում՝ անկախ տարածաշրջանային զարգացումներից:

«Եթե այդ հանդիպումն իրապես նախաձեռնել էին ՄԽ համանախագահող երկրները, փաստն ինքնին թողնում է մի քանի հարցականներ: Օրինակ՝ ինչո՞ւ ՄԽ անդամ մնացած երկրների շարքից հենց Թուրքիան, և ինչո՞ւ Թուրքիան առաջինը, եթե դա հանդիպումների շարք է, որը նախատեսվում է շարունակել դեպի ՄԽ անդամ մյուս երկրներ», - նշում է Բեքարյանը:

«Եթե հանդիպման նախաձեռնողը Թուրքիան է, ապա ՄԽ համանախագահները պետք է հանդիպման հետ կապված ունենային պայման, որ չի կարելի հանդիպումն օգտագործել ի շահ Թուրքիայի և Ադրբեջանի՝ դրանով ապակառուցողականություն բերելով բանակցային գործընթացին: Հետևաբար, նման պայմանավորվածություն ՄԽ համանախագահ երկրները Թուրքիայի հետ չեն ունեցել: Նրանք չե՞ն պատկերացրել հայկական դիվանագիտության արձագանքը նման զարգացման պարագայում: Իսկ եթե ունեցել են պայմանավորվածություններ և թուրքական կողմը խախտել է դրանք, ՄԽ համանախագահությունը որևէ կերպ պետք է արձագանքեր դրան՝ եթե ոչ սեփական նախաձեռնությամբ, ապա կողմերից մեկի դրդմամբ», - նշում է վերլուծաբանը:

Կարեն Բեքարյանն ընդգծում է, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է ակնկալել մեր արտաքին գործերի նախարարությունից: Նա նաև ընդգծում է, որ նախկինում ևս Թուրքիայի հետ նման հանդիպումներ եղել են, սակայն մի շատ էական տարբերությամբ, որի մասին ԱԳ նախարարը, նրա կարծիքով, միտումնավոր լռում է:

«Երբ եղել են այսպիսի հանդիպումներ, հետո չեն եղել մեկնաբանություններ, որոնք որևէ լրացուցիչ ապակառուցողական հարված են հասցրել բանակցային գործընթացին: Կարծում եմ՝ ԱԳ նախարարին տարբերությունը շատ պարզ է, ուղղակի թեման, նրա նյուանսները շրջանցել՝ փորձ է արվում ցույց չտալ՝ այդ թվում արված աշխատանքի կամ անգործության պտուղները», - նշում է Բեքարյանը: