Խանութներում գրանցված ձվի ամենացածր գինը 14 դրամ է. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է շուկան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի շուկայում գնանկման պատճառների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է նաև որակի, մակնշման հետ կապված խնդիրներ։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին հանձնաժողովի նիստին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Ուսումնասիրվել են ձվի շուկայում գրանցված գնանկումը, ծավալներն ու պատճառները։
«Տնտեսվարող սուբյեկտները գնի անկումը պայմանավորում էին ձվի արտադրության ծավալների հետ։ Ամենացածր գինը, որ արձանագրվել է դիտանցման արդյունքում, 14 դրամն է։ Հանձնաժողովը ունի ձվի ինքնարժեքի հաշվարկի իր ցուցիչը, բայց սպասում է նաև տնտեսվարողների բացատրությանը։ Մեր երկրում ինկուբացիայի համար ներկրված ձուն ավելի թանկ է, քան այն, ինչ օգտագործում ենք կենցաղում։ Կան խոշոր տնտեսվարողներ, որոնք ունեն քիչ ածան հավեր, բայց արտադրում են մեծ քանակությամբ ձու։ ՏՄՊՊՀ ուսումնասիրում է այդ գործընթացը»,– ասաց Գեղամ Գևորգյանը։
Նշենք, որ այսօրվա նիստին հրավիրված էն նաև մասնագետներին և տնտեսավարող սուբյեկտներ։ Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ տնտեսվարողների կողմից եղել են հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում, ապա նրանք կտուգանվեն՝ նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով։
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ 2018թ. համեմատությամբ ձվի շուկայում աճել են ինչպես արտադրանքի, այնպես էլ իրացման ծավալները։ Մասնավորապես, 2018թ. արտադրվել է ավելի քան 214 մլն ձու, իրացվել է 208.5 մլն–ը, 2019թ. արտադրվել է 251 մլն ձու, իրացվել է 241 մլն–ը։ Նրա խոսքով՝ 2019թ. սեղանի ձու Հայաստան չի ներմուծվել։
Ձվի որակի, մակնշման հետ կապված խնդիրներ՝ սխալ կամ մասնակի մակնշում, նույնպես հայտնաբերվել են, տվյալները փոխանցվել են սննդի տեսչություն, որտեղ էլ համապատասխան խմբաքանակը ոչնչացվել է։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով