Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է «Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքում Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողովՓոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Կարծիք

Դատարկագլուխ մարդիկ են ԱԺ-ում, հիմա էլ առաջարկում են արգելել վարկային կազմակերպությունների գովազդը. Շուշանիկ Արևշատյան

Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու օրենքից հետո, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում: Այս խնդրի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

«Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի գովազդային շուկան սկսեց ցնցվել՝ ինչ-որ պատճառով կամ առանց պատճառի, ավելի շուտ առանց պատճառի: Ցնցումը պայմանավորված է նրանով, որ ԱԺ որոշ երիտասարդ պատգամավորներ, որոնք զբաղեցրել են իրենց բարձր պաշտոնները, փորձում են քայլեր անել ինչ-որ բան փոխելու այս երկրում, լուծել որոշ սոցիալ-տնտեսական հարցեր: Բայց չգիտես ինչու այդ սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը տանում է միայն մեկ ուղղությամբ՝ արգելել այս կամ այն գովազդը ռադիոյում կամ հեռուստատեսությամբ»,- ասաց Շուշանիկ Արեւշատյանը:

Նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Ըստ օրենքը հեղինակած պատգամավորների՝ հեռուստատեսությունում եւ ռադիոյում բուքմեյքերական գովազդներ շատ էին, ինչն էլ նպաստում էր խաղացողների թվի աճին:

«Այո, սրա հետ համաձայն եմ, մեծ քանակի գովազդ էր ռադիոյում եւ հեռուստատեսությունում: Մեզ արգելել են այդ գովազդը: Երկար վիճաբանությունից հետո թողեցին ինչ-որ գովազդային ժամանակ ռադիոյում եւ հեռսուստատեսությունում՝ 3 րոպե գովազդ յուրաքանչյուր բուքմեյքերի դեպքում, եւ կարծես աղմուկը դադարեց: Բայց խաղացողների թիվը դրանից ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Բուքմեյքերական գովազդները մեծամասամբ տեղափոխվեցին ինտերնետ հարթակ: Այստեղ գործում են օֆշորներում գրանցված ընկերություններ, եւ այդ գովադային բիզնեսի գումարները գնում են Հայաստանից հեռու-հեռու երկրներ»,- նշեց նա:

«Ռադիո Վանի» տնօրենի խոսքով՝ եթե կարելի էր համաձայնել բուքմեյքերական գովազդների սահմանափակման հետ, ապա անտրամաբանական է վարկային կազմակերպությունների գովազդների արգելքը:

«Այս տարվա սկզբին պարոն Արտակ Մանուկյանը, ինչպես պարզվեց ԱԺ պատգամավոր, արթնացավ եւ որոշեց միանգամից լուծել մեկ այլ սոցիալ-տնտեսական խնդիր՝ վարկային կազմակերպությունների եւ բանկերի գովազդների հարցը, որոնք ինչ-որ տոկոսներով վարկ են տրամադրում: Որոշեց լուծել այս հարցը եւ ոչ այլ կերպ, քան գովազդի արգելքով: Այսինքն` չի լինի վարկային կազմակերպությունների, բանկերի գովազդ, չի լինի խնդիր՝ «չկա մարդ, չկա խնդիր»: Բայց խնդիրը մնում է, խնդիրը լիովին այլ հարթությունում է»,- ասաց նա:

Շուշանիկ Արեւշատյանի փոխանցմամբ՝ օրինագծով նախատեսվում է արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով եւ համացանցում:

«Թե ինչու Արտակ Մանուկյանը հանկարծ վատ երազում տեսավ եւ որոշեց փակել վարկային կազմակերպությունների գովազդը Հայաստանի գովազդային շուկայում, հիմնավորումը պարզ է՝ մարդիկ ընկնում են մեծ վարկերի տակ, վարկային կազմակերպությունները բարեխիղճ չեն կատարում իրենց պարտավորությունները, խաբում են մարդկանց: Պարո՛ն Մանուկյան, արթնացե՛ք, ի՞նչ կապ ունի այստեղ գովազդը, այն կատարում է լիովին այլ գործառույթ: Եթե դրա մասին չգիտեք, եկեք մեզ մոտ մաստեր-կլասի, մենք 2 ժամում ձեզ կպատմենք՝ ինչ է գովազդ, ինչպիսին է դրա ազդեցությունը եւ որն է ընդհանրապես գովազդի գործառույթը»,- նշեց ռադիոընկերության տնօրենը:

Նրա կարծիքով՝ վարկային կազմակերպությունների կողմից բնակչությանը բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու խնդրի հարցում գովազդների արգելքը վերջին օղակն է:

«Եթե դուք ուզում եք օգնել ժողովրդին, ապա դուք ճիշտ տեղից չեք սկսել, խնդիրը գովազդը չէ: Դուք լուծում եմ Հայաստանի բնակչության ահռելի ֆինանսական խնդիրը գովազդի վրա արգելք դնելո՞վ: Դուք այնքան թույլ եք, որ չեք կարող ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի միջոցով ազդել վարկային կազմակերպությունների վրա, որոնք տրամադրում են անբարեխիղճ, ինչպես ձեզ է թվում, գովազդ եւ տոկոսադրույքների հարցում խաբում են ժողովրդին: Եվ որոշում եք ուղղակի փակել գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, իսկ ամեն քայլափոխի, բոլոր սուպերմարկետներում թողնել այդ վարկային կազմակերպությունները: Սա նորմա՞լ երեւույթ է»,- ասաց Շուշանիկ Արեւշատյանը:

«Ռադիո Վանի» տնօրենը նաեւ հարց է բարձրացնում, թե ինչու մինչեւ օրինագծի ներկայացումը քննարկումներ չեն անցկացվել հեռուստառադիոընկերությունների հետ:

«Ես ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում, ձեր խնդիրը ո՞րն է: Ուզում եք փակե՞լ զլմ-ները, ուզում եք դատարկե՞լ մեր գրպանները, փակե՞նք աշխատատեղերը, դադարե՞նք հարկեր վճարել: Դուք արդեն մեզ հոգնեցրել եք, հանգիստ թողեք մեզ, թողեք հանգիստ ապրենք եւ աշխատենք: Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք: Եթե դատարկագլուխ մարդիկ նստած են խորհրդարանում եւ չեն հասկանում այն օրենքները, որն իրենք էլ մտածում են, ինքներդ ձեզ մեղադրեք»,- նշեց Շուշանիկ Արեւշատյանը: