Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ Թրամփ Տարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստի Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը

Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկեր
Մամուլ

Մոսկվան ու Երեւանը մտածելու բան ունեն. սահմանին լարվածություն սադրելը նպատակ ուներ խայթել Մոսկվային

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես եւ սպասվում էր, Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը։ Չնայած դրան նախորդած ամբողջ ամսվա ընթացքում Թուրքիայի կողմից գործադրված ռազմաքաղաքական ճնշմանը, սիրիական բանակը՝ Մոսկվայի աջակցությամբ, կարողացավ դիմակայել եւ կողմերը բանակցությունների սեղանին մոտեցան փաստացի նախկին դիրքերում։ Արդյունքում Թուրքիան չկարողացավ անգամ որեւէ շոշափելի մարտավարական ձեռքբերում արձանագրել եւ 6 ժամ տեւած բանակցություններից հետո պարզ դարձավ, որ կողմերը փաստացի վերադարձել են նախորդ տարի Սոչիի համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների դաշտ։

Միջազգային մամուլը եւ փորձագետները սա գնահատեցին իբրեւ Պուտինի փաստացի հաղթանակ, քանզի Անկարան չկարողացավ Մոսկվային պարտադրել նոր համաձայնություն՝ Իդլիբի շրջանը անորոշ ժամանակով Թուրքիայի վերահսկողության տակ թողնելու վերաբերյալ։ Ռուսաստանը արձանագրեց, որ այդ պահանջը դիտարկում է իբրեւ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում, եւ Դամասկոսը իրավասու է վերականգնել իր հսկողությունը պետության ամբողջ տարածքի վրա։ Բայց Մոսկվայի թեկուզ հարաբերական հաղթանակը Անկարայի նկատմամբ ամենեւին չի նշանակում լարվածության նվազում։

Ավելին, Իդլիբում ցանկացածը չստանալով՝ Թուրքիան դեռ մինչեւ մարտի 5-ի հանդիպումը փորձում էր Ռուսաստանին ատամ ցույց տալ այլ ուղղություններով. հատկապես Հարավային Կովկասում՝ օգտագործելով Ադրբեջանին։ Պատահական չէր, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպում նախաձեռնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Թուրքիայի կողմից պահանջ հնչեցնելով ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը՝ ենթատեքստում նկատի ունենալով Ադրբեջանի պահանջների լիարժեք բավարարումը։

Ի պատասխան մեծ եղբոր ժեստի, պաշտոնական Բաքուն Իդլիբում լարվածության ֆոնին նախաձեռնեց լարվածության մեծացում հայադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի սահմանների գրեթե ողջ երկայնքով պարբերաբար խախտելով հրադադարը, նախորդ շաբաթ նախաձեռնելով նաեւ դիվերսիոն ներթափանցման հերթական փորձը։ Արդյունքում, ըստ առայժմ հայտնի տվյալների, հայկական կողմը ունի 2 վիրավոր, ադրբեջանական կողմից կա զոհ եւ մի քանի վիրավոր։

Բայց Բաքվի եւ Անկարայի համար դա չէ սկզբունքայինն ու կարեւորը։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ պատերազմ սադրելու մտադրություն եւ ռեսուրսներ չունեն գոնե այս պահին։

Բայց կոնկրետ Հայաստան – Ադրբեջան սահմանի վրա հրադադարի խախտումն ու լարվածության սադրումը նպատակ էր հետապնդում մի կողմից՝ խայթել Մոսկվային, մյուս կողմից՝ ի ցույց դնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա որոշակի խնդրահարույց իրավիճակը, որովհետեւ Հայաստանի պետական սահմանը նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։

Այս շրջանում հրադադարի խախտումների դեպքում Հայաստանը իրավասու է արձագանք սպասել ռազմաքաղաքական դաշինքից, որին անդամակցել է, կամ դիմել համապատասխան աջակցություն ստանալու համար։ Չեղավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Հիշենք՝ Հայաստանը 2018-ին գեներալ Խաչատուրովի հետ կապված իրավիճակը անմտորեն հրահրելուց հետո նախատեսվածից 2 տարի ավելի շուտ զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ առաջացնելով նաեւ Մոսկվայի բացահայտ դժգոհությունը։

Ըստ այդմ, նոր իրավիճակում ՀԱՊԿ-ին ուղղված որեւէ կոչ կամ դիմում կարող էր դաշինքի մյուս անդամների կողմից առաջացնել ոչ համարժեք արձագանք՝ 2018-ի իրադրությունը հիշեցնելու ձեւով։ Մոսկվան էլ որեւէ կերպ չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանում Բաքվի գործողություններին՝ ըստ երեւույթին ցանկանալով պաշտոնական Երեւանին որոշակի դժգոհության հերթական «մեսիջը» ուղարկել։

Թեպետ այս իրավիճակում Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի։ Որովհետեւ անցած տարիներին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փաստացի հավասարության նշան դնելով եւ Բաքվին ռուսական սպառազինություն մատակարարելով՝ հենց ինքն է ստեղծել այս կացությունը։

Անկարան ու Բաքուն համոզմունք ունեն, որ Հայաստանի նկատմամբ ճնշման դեպքում Ռուսաստանի միջամտությունը կրիտիկական դրսեւորումներ չի ունենա՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Մոսկվայի տնտեսական հարաբերություններն ու շահերը։

Սա թույլ է տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին համակարգված ռազմավարությամբ շարունակաբար ի ցույց դնել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որոշակիորեն խոցելի վիճակը։ Պաշտոնական Մոսկվան եւ պաշտոնական Երեւանը այս կապակցությամբ մտածելու հստակ բան ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում