ՀՀ Լոռու մարզպետարանում մեկ տարվա ընթացքում շուրջ 181 մլն դրամ պարգևավճար է տրվել
Yerkir.am կայք գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի անունով՝ խնդրել, որպեսզի տեղեկություններ տրամադրվեն, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 - 31.12.2019 թթ., այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) երևում է, որ 2018թ. մայիսից մինչ տարեվերջ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակիցներին 2 հոդվածներով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» և «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ») տրվել է շուրջ 34 մլն դրամ պարգևավճար:
2019թ. արդեն հիշյալ երկու հոդվածներին ավելացվել է ևս մեկը («Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»), ինչի շնորհիվ էլ նույն տարում պարգևավճարների թիվը շեշտակի աճել է՝ դառնալով շուրջ 147 մլն դրամ:
Այսինքն՝ 09.05.2018 - 31.12.2019 թթ., այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք, Լոռու մարզպետարանում տրվել է շուրջ 181 մլն դրամի կամ շուրջ 380 հազար ԱՄՆ դոլարի պարգևավճար:
Կայքը հիշեցրել է, որ օրեր առաջ անդրադարձ էր կատարվել նաև ՀՀ Արարատի մարզպետարանի պարգևավճարներին՝ կրկին փաստելով, որ 2018թ., այն է՝ նախորդ իշխանությունների օրոք 1 հոդվածով հաստատված շուրջ 32 մլն դրամ պարգևավճարի փոխարեն՝ 2018թ. դեկտեմբերի 27-ին (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք) հաստատված 2019թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով հաստատված պարգևատրման գումարը կազմել էր շուրջ 117 մլն դրամ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով