Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է զենքի պահանջարկը. Հայաստանը սպառազինման մեծ մասը է ձեռք բերում ՌԴ-ից, Ադրբեջանը՝ Իսրայելից
Համաշխարհային խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր տվյալների համաձայն՝ 2015-2019թթ. Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է սպառազինման պահանջարկը:
Ինչպես նշում են SIPRI-ի մասնագետները, Հայաստանն ու Ադրբեջանը հատկապես մեծացրել են հրթիռների ձեռքբերման ծավալները: «Վերջին 5 տարում Հայաստանն իր սպառազինման բոլոր գնումները կատարել է Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն իր զենքի 60 տոկոսը գնում է Իսրայելից, 31 տոկոսը՝ Ռուսաստանից»,- ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ այս տարիներին նախորդ հինգ տարվա համեմատ 48 տոկոսով նվազել է զենքի ներկրումը Թուրքիայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էին դարձել աշխարհի զենք արտահանող խոշորագույն երկրները: Զենքի արտահանման մասշտաբներով երկրների առաջատար հնգյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով