Եթե «ԱՅՈ»-ն հաղթի․․․
Այսօր, հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրվա առիթով, հիշեցի նրանից լսած մի ուշագրավ, կարծում եմ՝ նաև արդիական պատմություն։
1946թ․ սփյուռքահայերի ներգաղթից մի քանի տարի անց, դժգոհ լինելով խորհրդային, դաժան իրականությունից և իրենց հալածված, անօգնական վիճակից, ոչ մի ելք չգտնելով՝ նրանք որոշում են դիմել Ավետիք Իսահակյանին՝ որպես մեծ հեղինակություն ունեցող բանաստեղծի, հուսով, որ նա կօգնի իրենց ետ վերադառնալ։ Սփյուռքահայերը ընտրում են պատվիրակություն, որին էլ ընդունում է Ավետիք Իսահակյանը։ Պատվիրակության անդամները Վարպետին մանրամասն պատմում են իրենց տառապանքները՝ աքսոր, անմարդկային պայմաններ և այլն։ Իսահակյանը լուռ լսում է բոլորին՝ առանց ընդհատելու, միայն գլուխը շարժելով։ Երբ պատվիրակության անդամները վերջացնում են իրենց պատմությունները և սպասում Վարպետի արձագանքին, վերջինս հարցնում է․
-Իսկ ինչո՞ւ եկաք․․․
Հյուրերը միմյանց ընդհատելով՝ Վարպետին պատմում են ներգաղթը կազմակերպող քարոզիչների խոստումների մասին․ Խորհրդային Հայաստանը դրախտ է, բոլոր քաղաքացիներն ապահովված են բարեկեցիկ կյանքով, շքեղ բնակարաններով, բարձր աշխատավարձով աշխատանքով, ծորակներից ոչ միայն սառը և տաք ջուր է հոսում, այլև մեղր և այլն և այլն։
Իսահակյանը նորից գլուխը տմբտմբացնելով ուշադիր լսում է և երբ լռություն է տիրում, ևս մեկ հարց է ուղղում հյուրերին․
-Իսկ հակառակն ասողներ չկայի՞ն․․․
Հնչում է երկյուղած պատասխանը․
-Կային, բայց․․․
Իսահակյանը խորը շունչ քաշելով՝ եզրափակում է խոսակցությունը․
-Իսկ, ինչո՞ւ նրանց չլսեցիք․․․


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...