Ու՞մ հետեւից է գնալու իշխանությունը. նրանք գիտեն՝ ինչ կանեն պետականացվելիք առանձնատները
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանություններն ինչքան էլ արդարանան, բացատրեն, թե ապօրինի գույքը պետականացնելու մասին օրենքը «կուլակաթափություն» չէ, այլ սոցիալական արդարության վերականգնում, պարզ է՝ այն որոշ շրջանակների գլխին է կոտրվելու:
Թեեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանում է, որ օրենքի թիրախում են հայտնվելու կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները, ենթադրելի է՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները:
«Ու՞մ հետեւից եք գնալու»,- հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Որեւէ մեկին չենք թիրախավորելու, իրավապահների ուսերին է թողնված, եթե կպարզեն, որ նախկին կամ ներկա պաշտոնյան ապօրինի գույք ունի, կգնան նրա հետեւից: Բայց մեր գործընկերներից մեկը նախագծի քննարկման ժամանակ հստակ մեսիջ ուղարկեց՝ ասելով, թե «վարչապետներից մեկը պոմիդոր էր ցանում, մոնումենտում առանձնատուն էր աճում...»,- պատասխանեց նա:
Պետությունը գիտի նաեւ, թե ինչ է անելու կամ ինչպես է օգտագործելու Մոնումենտի մոնումենտալ պետականացվելիք առանձնատները: «Հնարավոր է պետությանը սպասարկող հյուրանոցներ, հյուրատներ դառնան դրանք: Հաճախ ենք դրսից հյուրեր ունենում ու չենք իմանում՝ որտեղ նրանց հյուրընկալել, որտեղ ճաշ կամ քննարկումներ կազմակերպել: Կարող է, օրինակ, կոռուպցիայի թանգարան բացվել կամ կոռուպցիոն դրսեւորումներն ուսումնասիրող կենտրոն լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով