Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ Թրամփ Տարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստի Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը

Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկեր
Մամուլ

Նիկոլ Փաշինյանն արժեզրկում է հեղափոխությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, արդեն մի քանի օր է՝ մտել է բավական ակտիվ փուլ։ Համենայնդեպս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կուսակցության մի քանի անդամներ շրջում են Երեւանում ու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Շրջում են ու բաժանում են բուկլետներ, ծաղիկներ․․․ Բաժանում են ամեն ինչ, բացի հանրաքվեի վերաբերյալ բովանդակային խոսքից ու հիմնավորումներից։

Փաշինյանի ու նրա թիմակիցների քարոզչության հիմքում ընկած է առավելապես ձեւը՝ առանց բովանդակության։ Առավելագույնը, որ նրանք ասում են քաղաքացիներին՝ «Հեղափոխությանը ասում ենք «այո» կարգախոսն է, որը, բացի էմոցիոնալ ֆոնից, որեւէ հիմնավոր փաստարկ չի պարունակում այն մասին, թե ինչո՞ւ պետք է «հպարտ քաղաքացին» գնա տեղամաս ու «այո» ասի հանրաքվեին։

Իրականում քարոզարշավի այս անբովանդակությունը հերթական վկայությունն է այն բանի, որ Սահմանադրական հանրաքվեն ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից։ Որեւէ այլ գործառույթ, պետության ու քաղաքացու կյանքի հետ կապված որեւէ իմաստ ու նշանակություն այս հանրաքվեն չունի։ Ու իշխանությանը մնացել է ընդամենը «Հեղափոխությանը ասում ենք «այո»» կարգախոսը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ քաղաքացիներին վերավաճառում է հեղափոխությունը։ Այսպիսով, իրականում հերթական անգամ հեղափոխությունը, դրա գաղափարն արժեզրկվում է, ու մեծ հարց է՝ արդյո՞ք քաղաքացին այս անգամ էլ պատրաստ է վճարել հեղափոխության համար ու ընտրատեղամաս գնալով՝ «այո» ասել ո՛չ հեղափոխության, ո՛չ իր կյանքի հետ կապ ունեցող հարցին։

Ու ստացվում է, որ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ինքն է ամենաշատն արժեզրկում հեղափոխությունը, որի արժեքը քաղաքացու համար կարող էր բարձրանալ միայն այն դեպքում, եթե անցած շուրջ երկու տարիներին այն առարկայանար արմատական բարեփոխումներով, ռազմավարական նախագծերով ու ծրագրերով, քաղաքացու կյանքը փոխող նախաձեռնություններով։

Նման բան, սակայն, տեղի չի ունեցել, ու չկա որեւէ հեռանկար, որ տեղի է ունենալու առաջիկայում։ Դրա համար իշխանությունը շարունակում է քաղաքացուն կերակրել հեղափոխության կարգախոսներով։ Բայց դա չի կարող անվերջ շարունակվել։ Մի օր հեղափոխության գաղափարն արժեզրկվելու է անդառնալիորեն, ու քաղաքացին այլեւս չի «գնելու» հեղափոխության կարգախոսները։

Իշխանության ներկայիս գործելաոճի շարունակման դեպքում դա տեղի է ունենալու արդեն տեսանելի հեռանկարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում