Գործ ունենք ոչ արհեստավարժ, անհամաչափ ուժ կիրառող, բանդիտական կառույցի հետ
Քաղաքացի Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տան վրա իրականացված ոստիկանական գործուղությունները ցույց տվեցին, որ վերջինիս դեպքում գործ ունենք ոչ արհեստավարժ, անհամաչափ ուժ կիրառող, բանդիտական (եթե հաստատվեն փաստաբանների պնդումները այն մասին, որ խուզարկության ժամանակ ոստիկաների կողմից կատարվել են հափշտակությունները ինչը անհավանականի ժանրից չի եթե հաշվի առնենք, որ ոստիկանությունում որակական բարեփոխումներ չեն իրականացվել) կառույցի հետ:
Ստացվում է, որ հարյուրների հասնող ոստիկանական ուժերը չեն կարողացել իրացնել օպերատիվ տեղեկությունը այն մասին, որ խնդրո առարկա բնակարանում կամ բնակարաններում կա, կան զենք, զինամթերք, թմրանյութ կամ հետախուզման մեջ գտնվող անձիք և նման բան չի հայտնաբերվել, իսկ եթե նման օպերատիվ տվյալներ չեն հաղորդվել ապա կատարվածը լիովին տեղավորվում է «բեսպրիդելի» դասակարգման տակ:
Իրավապաշտպան կազմակերպությունները, մարդու իրավունքներով զբաղվող կառույցները, անհատները պետք է լուսարձակի տակ պահեն ոստիկանության բաշիբոզուկություն հիշեցնող պահվածքը, քանի որ աչք փակելով նմանատիպ մասնավոր դեպքերի վրա հնարավորություն ենք տալիս դրանց ծավալվելու: Հատկապես վրդովեցնող և մտահոգիչ է, որ տուժել են նաև մանկահասակ և մեծահասակ մարդիկ որոնք պետության և հանրության կողմից առանձնահատուկ հոգածության կարիք ունեն:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով