Հայաստանում վերջին երկու տարում հանցագործությունների թվի աննախադեպ աճ է գրանցվել. Նարեկ Մալյան (տեսանյութ)
«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձավ հանցագործությունների աճի մասին, որը, ըստ նրա՝ աննախադեպ է:
«Հետհեղափոխական Հայաստանում հանցագործությունների աննախադեպ աճ կա՝ ՃՏՊ-ների, բռնության, գողությունների, կողոպուտների, գրպանահատությունների դեպքեր:
Արձանագրենք, որ երկրում քաղաքական իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որ աշխատում են այնպես անել, թե իբր իրենք կապ չունեն այդ աճի հետ»,-ասաց Մալյանը:
Որպես օրինակ նշեց, որ 2008-ին ՀՀ-ում 9271 հանցագործություն է եղել, 2019-ին՝ 26 850 հանցագործություն. «Սա աննախադեպ է, և հիմանական աճը գրանցվել է վերջին երկու տարվա ընթացքում:
Խոսելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերից՝ Մալյանն ասաց, որ օբյեկտիվ կողմը համաներումն է, որը մարդասիրական ակտ է, սակայն այդ համաներումը բավական շտապ դրվեց շրջանառության մեջ և շատ հարցեր հաշվի չէին առնվել, այդ թվում նաև՝ համաներված մարդկանց զբաղվածության հարցը, և ազատվելուց հետո կրկին հանցագործություններ են կատարել:
«Մյուսը՝ «սորոսականների» կողմից հանցագործների հովանավորումն է, իրենք վճարում են, որ պաշտպանեն հանցագործներին, վճարվում են դրա համար, և դա ինքնանպատակ չէ: Դա արվում է, որ հանրության շրջանում կասկածի տակ դրվի իրավապահ համակարգը, որ մարդիկ չսիրեն իրավապահներին և այլն»,-ասաց Մալյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից