Ոստիկանները Արամ Վարդանյանի տարածքում վայրագություններ են արել. այդ գազանությունից հետո նրա 5-ամյա թոռնիկը չի խոսում. «Վստրեչի Ապերի» փաստաբաններ
Այսօր առավոտյան «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը տեղեկացրել էին, որ հարյուրավոր ոստիկաններ մուտք են գործել Վարդանյանի ու հարազատների տներ, հափշտակություններ արել:
Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի՝ անձին ձերբակալելու մասին որոշում:
Փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ նման որոշում չկա, այդ որոշումը, հավանաբար մինչև հիմա էլ չկա, այլապես այդ մասին Ոստիկանությունը հայտնել է՝ տեսնելով, որ կատարվածի մասին պաշտպանները բարձրաձայնել են:
«Այս վերջին շրջանում հիսունից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել, անձինք, ովքեր որևէ առնչություն ունեցել են Արամ Վարդանյանի հետ, բերման են ենթարկվել, բռնության են ենթարկվել՝ մտացածին կասկածանքներով և այլն: Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարում էր, որ բոլորին պետք է փռել ասֆալտին: Իսկ այդ բերման ենթարկված անձինք, եթե խոսքը գնում էր իբր քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ապա նրանք դրան չէին հարում: Երեկ սա հասավ գազանության, երբ, վստահեցնում եմ, հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են տարբեր տներ, ընդ որում ոչ ոք չէր ասում ոստիկաններից, թե ինչո՞ւ են ներխուժում տներ, հիմա էլ պարզեցինք, որ իբր Արամ Վարդանյանին ձերբակալելու մասին որոշում են ունեցել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանն ասաց, որ Երվանդ Վարոսյանի հետ առավոտվանից եղել են Ոստիկանությունում, պահանջել են պարզաբանում, բայց ոչինչ չեն ասել իրեն Ոստիկանությունում:
Պաշտպանները հայտնեցին, որ երեկ Արամ Վարդանյանին պատկանող տարածքներ ոստիկանների ներխուժումից 15 րոպե անց եղել են դեպքի վայրում, և երբ Ոստիկանության ծառայողներին հարցրել են, թե ի՞նչ է կատարվում, դատարանի թույլտվություն ունե՞ն, թե ոչ, իրենց որևէ մեկը որևէ պատասխան չի տրվել:
«Նկարահանել ենք, կադրերը հետագայում կտրամադրենք, որ հանրությանը տեղեկացնեք, թե Ոստիկանությունն ի՞նչ է անում այսօր: Մի մասը դիմակավորված չէին, կարող եմ ասել, որ Էրեբունու ոստիկանապետն այստեղ էր, անձամբ մտել էր տարածք, որևէ հարցին պատասխան չի հնչել, և անհայտ է մնացել, թե ի՞նչ էին փնտրում այստեղ»,- ասաց Սահակյանը:
Հարցին, թե գուցե Ոստիկանության գործողությունները պայմանավորված են նրանով, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից մոտենում է ավարտին, և այդ գործողություններով ուզում է ամրապնդել իր դիրքերը և վերանշանակվել, Լուսինե Սահակյանն ասաց, որ չի ուզում գուշակություն անել, սակայն եթե ժամանակագրական առումով է նայում, գուցե այդ ամենը միմյանց հետ կապելու հիմքեր կան:
Ըստ Սահակյանի՝ ոստիկանները հատուկ նպատակով կոտրել են ամեն ինչ, բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն, և ևս երկու քաղաքացու, երկու քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանությամբ բնակվող անձ:
Թե որտեղ է Արամ Վարդանյանը, Լուսինե Սահակյանն ասաց.«Դեպքից առաջ և հետո տեսել ենք նրան, թե որտեղ է, հավանաբար, եթե ձերբակալված լիներ, ապա մենք հավանաբար, կտեղեկացվեինք: Երբ ոստիկաններն այլևս տանը չեն եղել, տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկի շղթան, նույնիսկ օգտագործված օծանելիքը»:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ հորինվել է վարկած, թե Արամ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա. «Ոստիկանները փոխարենը զբաղվեն իրենց իրական գործառույթներով, զբաղվում են մարդկանց ասֆալտներին փռելով, տեսանյութեր նկարահանելով, դրանք վարչապետին ներկայացնելով, վարչապետն էլ իր ֆեյսբուքյան պատին դնելով, դրա արդյունքում բազմաթիվ սպանություններ ու հանցագործություններ կան, Ոստիկանությունն իր գործառույթներով չի զբաղվում»:
Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ շատ զարմացած է, որ ինչ-որ քրեական գործի շրջանակների մասին են խոսում.«Եթե այդպես է քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում պետք է գործեր ոստիկանությունը, եթե խոսքը վերաբերում է Արամ Վարդանյանին, ապա նրան տարբեր կերպ հրավիրել են Ոստիկանություն և նա բոլոր դեպքերում ներկայացել է: Երեկ ամբողջ օրը հարցրել ենք, չեն ասել, թե ինչ գործողություններ են անում Արամ Վարդանյանի տարածքում, ինձ մի պատասխան են տվել՝ ինչ անում ենք, լավ ենք անում, եթե ձերբակալման որոշում կար, թող հայտնեին: Նման ապօրինություն, որ անգամ չփորձեն խաբել քեզ մի բան, ես չեմ տեսել, սա վայրագություն էր: Երկրորդ հարկում տեսա Արամ Վարդանյանի հինգ տարեկան աղջիկ թոռանը՝ մոր գրկին դողում էր, ու դիմակավորված, զինված ոստիկաններ՝ սենյակում: Երեխան այդ դեպքից հետո չի խոսում»:
Երվանդ Վարոսյանն ասաց, որ իրենց պրակտիկայում առաջին անգամն է, որ ոստիկանները ներկա լինեն այլ անձի սեփական տարածքում և իրենց այդ տարածքում գտնվելն օրինականացնող փաստաթուղթ չներկայացնեն: Վարոսյանն ասաց, որ ողջ գործողություններին իրավական ընթացք է տրվելու:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով