Զախարովայի արձագաքից պարզ դարձավ ՌԴ-ի դիրքորոշումը Թուրքիայի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ չլինելու մասին. Անժելա Էլբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով մարտի 2-ին տեղի ունեցած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մտահոգիչ է. Թուրքիան, ունենալով ծայրահեղ և ակնհայտ ադրբեջանամետ վերաբերմունք ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, մշտապես փորձում է ներգրավվել գործընթացում:
Նա Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ ըստ այդմ օբյեկտիվ դիրքորոշման մասին խոսք լինել չի կարող, ինչը փաստեց նաև նշյալ հանդիպումից հետո Չավուշօղլուի արած հայտարարությունը, որ հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
«Առաջին անգամ չէ, որ Թուրքիայի իշխանությունները հանդիպում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հիշատակեց նա: Ադրբեջանագետը նաև մատնանշեց` Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամ երկրներից մեկն է, և չնայած համանախագահող երկիր չէ, բայց մշտապես է փորձել ակտիվացնել իր ներգրավվածությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
«Ես ամեն դեպքում այս պահին իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան կդառնա համանախագահ երկիր, որովհետև այստեղ բոլոր կողմերի համաձայնությունն է պետք, և ես վստահ եմ, որ Ադրբեջանից բացի, ոչ մեկ շահագրգռված չէ, որ Թուրքիան ներգրավվի պրոցեսի մեջ»,- ասաց նա:
Չավուշօղլու-համանախագահներ հանդիպումը գրավեց հայաստանյան հասարակաան-քաղաքական շրջանակների ուշադրությունը: Օրինակ` թեմայի վերաբերյալ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառմանը հաջորդել են տարաբնույթ մեկնաբանություններ ու քննարկումներ, որոնց ընթացքում հարց է ուղղվել նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային, թե ինչպես է գերատեսչությունը վերաբերում այն փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին: Մարիա Զախարովան ի պատասխան հաստատել է, որ խմբի կազմում Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը:
Անժելա Էլիբեգովան, որը նույնպես այդ քննարկման մասնակիցներից է եղել, համաձայնեց, որ ՌԴ արգործնախարարության ներկայացուցչի արձագանքը հայատառ գրառմանն անսովոր էր: «Դիսկուրսից նաև պարզ դարձավ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ չլինելու մասին: Ասաց, որ ակտուալ ֆորմատով ամբողջովին բավարարված ենք»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում.


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով